Ջենինի ճամբարի վերջին զարգացումները
-
Ջենինի ճամբարի վերջին զարգացումները
Pars Today- Արևմտյան ափի Ջենին քաղաքի և ճամբարի վրա իսրայելական ռազմական հարձակումները շարունակվելով նահատակվել են 12 պաղեստինցիներ և ավելի քան 100-ը վիրավորվել:
Ըստ Pars Today-ի՝ իսրայելական օկուպացիոն ռեժիմի զինվորականները Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո, երեքշաբթի առավոտյան ժամերից սկսած զանգվածային հարձակում են գործել Արևմտյան ափի տարբեր շրջանների, հատկապես՝ տարածաշրջանի հյուսիսում գտնվող Ջենինի վրա։
Ջենին քաղաքի վրա իսրայելական ռազմական հարձակման ժամանակ ոչնչացվել է քաղաքի կառավարական հիվանդանոցի ենթակառուցվածքը։
Պաղեստինյան աղբյուրները հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ դիմադրության մարտիկներն ու պաղեստինցի երիտասարդները դիմակայում են Ջենին քաղաքի վրա սիոնիստ զինվորների հարձակումներին: Միաժամանակ Պաղեստինյան Իսլամական Ջիհադ շարժման ռազմական թեւի՝ «Ալ-Քուդս բրիգադների» հետ կապված Ջենին գումարտակը դիմակայել է օկուպացիոն ուժերին և ծանր հարվածներ հասցրել օկուպանտներին։
Ջենին գումարտակը հայտարարել է, որ Ջալբունի առանցքում սիոնիստական օկուպացիոն բանակի ռազմական մեքենայի մեջ պայթեցրել է «Սաջիլ» տիպի կառավարվող ռումբ, ինչի հետևանքով սիոնիստ զինվորները վիրավորվել են։
Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ Ջենին ճամբարում պաղեստինյան դիմադրության ուժերը երկու խոշոր պայթյուն են իրականացրել։ Նաև Պաղեստինի դիմադրության ուժերը երեկ ռումբ են պայթեցրել Իսրայելի ռազմական մեքենաների ճանապարհին։
Սիոնիստ զինվորները մի շարք պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի արեւմտյան ափի գյուղերի ու քաղաքների վրա հարձակումների ժամանակ:
Իսրայելական օկուպացիոն ուժերը Ռամալլայից հյուսիս գտնվող «Ալ-Մազրաա» գյուղում գտնվող պաղեստինցու տունը վերածել են զորանոցի և գյուղի վրա արշավանքի ժամանակ ձերբակալել են ութ պաղեստինցու:
Ջենինի նահանգապետ Քամալ Աբու ալ Ռաբի խոսքով՝ Սիոնիստական ռեժիմը գնում է Ջենինը պաղեստինյան ժողովրդի դեմ պատերազմի նոր կենտրոնի վերածելու ուղղությամբ։
Անդրադառնալով Հորդանան գետի արեւմտյան ափ իսրայելական զորքերի համատարած տեղակայմանը, Ջենինի նահանգապետը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը ձգտում է Ջենին նահանգը վերածել փոքր, ավերված Գազայի։
Ջենինի վրա իսրայելական ռազմական հարձակումներին արձագանքել են նաև պաղեստինյան դիմադրության խմբերը, և տարածաշրջանի ու աշխարհի երկրները:
Ի պատասխան Հորդանան գետի արեւմտյան ափում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ», «Իսլամական Ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատը» կոչ են արել համընդհանուր մոբիլիզացիա կազմակերպել այդ հանցագործությունների դեմ պայքարելու համար:
Հորդանան գետի արեւմտյան ափում ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև Իզդ-Դին ալ-Քասամ գումարտակների երկու անդամների նահատակության մասին հայտարարելով, այդ շարժումն ընդգծել է, որ սիոնիստներից խլելու է անվտանգությունը։
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը նաև զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին, որ եթե Ջենինում գործողությունը շարունակվի, ապա իրենք կվերսկսեն հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները:
Պակիստանի արտգործնախարարության խոսնակ Շաֆեքաթ Ալի Խանը դատապարտել է իսրայելական ուժերի վերջին ներխուժումը Արևմտյան ափի տարբեր շրջաններ, ներառյալ Ջենին, և զգուշացրել է, որ Իսրայելի շարունակական ագրեսիան կվտանգի Գազայի հրադադարի կայունությունը:
Շաֆեքաթ Ալի Խանը հավելել է.-Աշխարհը պետք է Իսրայելի ռեժիմից պատասխան պահանջի իր հանցագործությունների համար, քանի որ Պաղեստինի ժողովուրդը բախվել է ամենածանր ագրեսիայի և ցեղասպանության վերջին տասնվեց ամիսների ընթացքում, և այժմ եկել է Գազայում հրադադարի ամբողջական իրականացման ժամանակը:
Հինգշաբթի առավոտյան՝ դատապարտելով իսրայելական ռազմական ուժերի հարձակումը Ջենին քաղաքի վրա, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է.-Սաուդյան Արաբիան ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Իսրայելի կողմից միջազգային օրենքների և պայմանագրերի խախտումը կասեցնելու համար։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել Ջենին քաղաքի վրա իսրայելական ռեժիմի հարձակման կապակցությամբ և կոչ է արել դադարեցնել այդ հարձակումները։