Արաբական լիգան դեմ է Թրամփի նախագծին
Սահաբ - Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել Թրամփի հայտարարություններին Գազայի բնակիչներին հարևան երկրներ հարկադիր տեղափոխելու մասին։
Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, երկուշաբթի օրը, ի պատասխան Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու նախագծին, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն ընդգծել է.-Պաղեստինցիներին իրենց հայրենիքից տեղահանելու հարցը երբեք ընդունելի չէ, իսկ Եգիպտոսի ու Հորդանանի դիրքորոշումներին աջակցելու արաբական դաշինքի մոտեցումը պարզ է և միանշանակ։
Աբուլ Ղեյտն ասել է. «Այս հարցերը այս հողի տերերին տեղափոխելու հին ծրագրեր են, որոնք կրկին առաջ են քաշվել, սակայն կտրականապես մերժված են, և դրանք վերանայելու և կրկին դրանց անդրադառնալու ոչ մի հնարավորություն չկա»:
Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը հավելել է.«Պաղեստինի ժողովրդի լեգենդար դիմադրությունը և արաբական երկրների աջակցությունը կտապալեն նման ծրագրերը»: