Լրատվական փաթեթ – Սիոնիստ զինվորականների օգտահաշիվների ջնջումից մինչև նորարարության ոլորտում Իրանի առաջընթացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228604-Լրատվական_փաթեթ_Սիոնիստ_զինվորականների_օգտահաշիվների_ջնջումից_մինչև_նորարարության_ոլորտում_Իրանի_առաջընթացը
ParsToday-ի այս լրատվական փաթեթում ներկայացվում են նորություններ՝ սիոնիստ զինվորականների օգտահաշիվների ջնջումից մինչև նորարարության ոլորտում Իրանի առաջընթացը․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2025 12:54 Asia/Tehran
  • Սորենա անունով իրանական ռոբոտի սելֆին ուսանողների հետ
    Սորենա անունով իրանական ռոբոտի սելֆին ուսանողների հետ

ParsToday-ի այս լրատվական փաթեթում ներկայացվում են նորություններ՝ սիոնիստ զինվորականների օգտահաշիվների ջնջումից մինչև նորարարության ոլորտում Իրանի առաջընթացը․

 

Սիոնիստ զինվորականների օգտահաշիվների ջնջումը ձերբակալության վախի պատճառով

Տասնյակ սիոնիստ զինվորականներ ջնջել են սոցցանցերում իրենց օգտահաշիվները՝ խուսափելու Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով այլ երկրներում ձերբակալությունից։

 

Շվեյցարիայի գործողությունը մարդու իրավունքների դեմ. ձերբակալվել  է պաղեստինցի լրագրողը

Շվեյցարիայի կառավարությունը հանկարծակի ձերբակալեց, ապա վտարեց «Էլեկտրոնային ինթիֆադա» ամսագրի տնօրեն Ալի Աբու Նիմեին այն բանից հետո, երբ նա ժամանեց Շվեյցարիա՝ դասախոսության միջոցառմանը մասնակցելու համար: Այս քայլն արժանացել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների և իրավապաշտպան խմբերի խիստ քննադատությանը:

 

 Իրանը Արևմտյան Ասիայում ինովացիոն բևեռ դառնալու ճանապարհին է

Ըստ տեղեկությունների՝ Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել նորարարական էկոհամակարգի և գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով 223 ինկուբատորներ և 162 մասնագիտացված աքսելերատորներ։ Աջակցելով ստարտափներին և նորահայտ բիզնեսներին՝ այս կենտրոնները առանցքային դեր են խաղում գաղափարները նորարարական ապրանքների և ծառայությունների վերածելու գործում: Ինկուբատորների 35%-ի և աքսելերատորների 69%-ի կենտրոնացումը մասնագիտացված արդյունաբերության վրա ցույց է տալիս հատուկ ուշադրությունը այնպիսի առաջադեմ ոլորտների վրա, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, էներգետիկան և ստեղծագործական արդյունաբերությունները: Այս քայլերը Իրանին դրել են տարածաշրջանում նորարարությունների բևեռ դառնալու ճանապարհին:

 

Իրանը և Իրաքը ընդգծում են համագործակցության շարունակությունը տարածաշրջանային կայունության ամրապնդման համար

Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ Ալ-Արաջին և Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը երկուշաբթի քննարկել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով:

 

Դոնալդ Թրամփի ծրագրի դեմ աճող անհամաձայնությունը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պաղեստինցիներին Հորդանան և Եգիպտոս տեղափոխելու իր ծրագրի մասին, բացի այս երկու երկրների անհամաձայնությունից, Թրամփի ծրագրին դեմ են արտահայտվել նաև Գերմանիան, Արաբական լիգան, Եվրամիությունը և Եգիպտոսի Ալ-Ազհար համալսարանը։ Նաև ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), ի պատասխան Թրամփի հայտարարությունների, առաջարկը որակել է որպես էթնիկ զտումների ակտ և ռազմական հանցագործություն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորդանանն ու Եգիպտոսը պետք է ընդունեն Գազայում ապրող ավելի շատ պաղեստինցիների։

 

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնում Իրանին

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ մենք չենք ընդունի Իսրայելի նահանջի ժամկետի երկարացումը՝ հավելելով. «Մենք երբեք չենք մոռանա Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի պետության կողմից Լիբանանի ժողովրդին ցուցաբերած օգնությունը»։

 

 Իրանի արտահանումն աճել է 31 տոկոսով

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Աբդուլ Ամիր Ռաբիհավին հայտարարել է, որ վերջին 9 ամսում 31 տոկոսով աճել է դեպի Արևմտյան Ասիայի երկրներ Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը ։

 

Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահական ընտրություններում

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Իգոր Կարպենկոն երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 86,82 տոկոսը։