Washington Post. Իսրայելը բազաներ է կառուցում Սիրիայում
Վկայակոչելով արբանյակային պատկերները՝ ամերիկյան թերթը բացահայտել է Սիրիայում Սիոնիստական ռեժիմի նոր շինարարության չափերը, այն բանից հետո, երբ այս ռեժիմի բանակը, Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո ներխուժել է Սիրիա:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Washington Post-ը «Իսրայելը Սիրիայում անցակետեր է կառուցում: Օկուպացիայի վերաբերյալ տեղացիների մտահոգությունը մեծանում է» խորագրով հոդվածում նշել է. «Նոր շինությունները տեսանելի են արբանյակային նկարներում և վկայում են Իսրայելի ներկայության ընդլայնման մասին։ Իսրայելն ասում է, որ իր ուժերը այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է պաշտպանելու իր քաղաքացիներին»:
Նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման հետևանքով Սիրիայում իրավիճակի անկայունությունից և Դամասկոսի վրա զինված ընդդիմության վերահսկողությունից Սիրիայում իրավիճակի անկայունությունից հետո, Սիոնիստական ռեժիմը, փորձել է օգտագործել այս իրավիճակը և ներխուժել է Սիրիայի տարածք, որպեսզի. իրագործի իր քաղաքականությունը, որոնք են ստեղծել օկուպացիա, քաոս ու անարխիա։
Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» թերթն այսօր (կիրակի օրը) հրապարակված իր զեկույցում, գրել է. «Երբ իսրայելական բանակի զինվորները անցյալ ամիս ներխուժեցին սիրիական մի շարք գյուղեր, նրանք տեղի բնակիչներին ասացին, որ իրենց ներկայությունը ենթադրաբար ժամանակավոր է, ու իրենք Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո, միայն զբաղվելու են զենքի առգրավմամբ ու տարածքի անվտանգությամբ, սակայն ավելի ուշ ժամանած էքսկավատոր մեքենաները վկայում են մշտական ներկայության մասին»։