Սիոնիստական լրատվամիջոցներն ինչպե՞ս են լուսաբանել Իրանի պաշտպանական նվաճումների ցուցադրումը
-
Իրանի պաշտպանական նվաճումների ցուցադրման արձագանքը սիոնիստական լրատվամիջոցներում
Pars Today- Ֆաջրի տասնօրյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական նվաճումների մի մասի ցուցադրումը լայն արձագանք է ունեցել Իսրայելում և վախ է առաջացրել սիոնիստների շրջանում։
«Իսրայել Հայոմ» թերթը իր զեկույցում խոստովանել է Իրանի պաշտպանական արդյունաբերության զգալի առաջընթացը և անդրադարձել է տարբեր ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և բալիստիկ հրթիռների արտադրությանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի ներկայությամբ «Էթեմադ» հրթիռի հանրային ցուցադրմանը։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, «Իսրայել Հայոմ» թերթը գրել է.-«Էթեմադ» հրթիռի առավելագույն հեռահարությունը 1700 կիլոմետր է, և Իսրայելն հասանելի է այս հրթիռին։
Մեկ այլ հոդվածում «Իսրայել Հայոմ» թերթը պնդում է, որ Իրանը միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ և 3000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ է մշակում, սակայն ավելի ուշ թերթը խոստովանեց, որ այդ սարքավորումն արբանյակներ արձակելու համար է:
Իսրայելական «Մաարիվ» թերթը նաև հոդված է հրապարակել 1700 կիլոմետր հեռահարությամբ իրանական նոր հրթիռի ցուցադրման մասին, սակայն որպես իր հոդվածի ապացույց ընտրել է Հեղափոխության պահապանների նոր հրթիռային քաղաքի բացումը և անդրադարձել է Իսրայելը թիրախավորելու Իրանի «Էթեմադ» հրթիռի կարողությանը։
Այս կապակցությամբ Yedioth Ahronoth թերթը նաեւ տեղադրել է «Իրանի միջուկային հրթիռները հասնում են Եվրոպա» խորագրով հոդվածը, նպատակ ունենալով հրահրել իրանաֆոբիա։ Մինչդեռ այս թերթն իր զեկույցում քննարկում է արբանյակների արձակման ոլորտում Իրանի ձեռքբերումները և մեջբերում արբանյակների արձակման վերաբերյալ Տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեի խոսքերը, բայց որևէ բացատրություն չի տալիս Պարսից ծոցում ԻՀՊԿ-ի զորավարժությունների ժամանակ հրթիռահրետանային և ՀՕՊ համակարգի աշխատանքների մասին հրապարակած պատկերների մասին, որպեսզի գուցե, հաջողի շեղել իր լսարանի միտքը։
Հարկ է նշել, որ թեև իսրայելական լրատվամիջոցները փորձել են շեղել հանրության ուշադրությունը Իրանի պաշտպանական ծրագրերի վերաբերյալ,, սակայն նրանք ստիպված են եղել հրապարակել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի հայտարարությունները, թե պաշտպանական նվաճումների ցուցադրման նպատակը թշնամիներին զսպման ուղերձ հղելն է։