Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228890-Թուրքիան_ու_Կատարը_ստորագրել_են_ռազմական_համագործակցության_մի_շարք_արձանագրություններ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է Կատար և հանդիպել Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուլռահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 04, 2025 18:37 Asia/Tehran
  • Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է Կատար և հանդիպել Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուլռահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հանդիպման արդյունքում ստորոգրվել են մի շարք արձանագրություններ երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև:

Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:

Համագործակցության արձանագրությունները ստորագրվել  են Կատարի «‎Barzan Holding»‎-ի և թուրքական «‎ASFAT A.Ş.»‎  և  «‎MKE A.Ş»‎ ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր, որը  2016-ին վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:

Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորք և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա:

tert.am