Մեկնաբանություն-Վերականգնվելու ի՞նչ հնարավորություններ ունի ՀԱՄԱՍ-ը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228968-Մեկնաբանություն_Վերականգնվելու_ի_նչ_հնարավորություններ_ունի_ՀԱՄԱՍ_ը
Pars Today-Շարունակելով ուսումնասիրել ՀԱՄԱՍ-ի վերականգնվելու հնարավորությունները,  սիոնիստական աղբյուրները հերթական անգամ զարմանք են հայտնել դրանց կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2025 13:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Վերականգնվելու ի՞նչ հնարավորություններ ունի ՀԱՄԱՍ-ը

Pars Today-Շարունակելով ուսումնասիրել ՀԱՄԱՍ-ի վերականգնվելու հնարավորությունները,  սիոնիստական աղբյուրները հերթական անգամ զարմանք են հայտնել դրանց կապակցությամբ։

Գազայի հատվածում ավելի քան 15 ամիս տևած պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմն աննախադեպ ցեղասպանություն իրականցրեց այդ հատվածում, դրան զուգահեռ ամբողջությամբ ոչնչացնլով Գազայի ենթակառուցվածքները։

Պատերազմի սկզբում ռեժիմը հայտարարեց որ իր նպատակը ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն է։

Իսրայելի հետհրադադարի համաձայնագրի կնքումից մոտ երեք շաբաթ անց, Գազայի հատվածում իր դիրքերը վերականգնելու ՀԱՄԱՍ-ի կարողության նշաններն ավելի ակնհայտ են դառնում և սիոնիստ քաղաքական գործիչներն ու ռեժիմի ԶԼՄ-ները ստիպված են   ընդունել այդ փաստը։

Սիոնիստ լրագրող Էլմոգ Բուքերն ասում է․ «Զարմանալի է տեսնել, թե ինչպես ՀԱՄԱՍ-ը կարողացավ 72 ժամում վերականգնել իրեն և վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի վրա։ Կարծում եմ ժամանակն է, որ դադարենք ինքներս մեզ խաբել։ ՀԱՄԱՍ-ը լիովին վերահսկում է Գազայի հատվածը»:

Misgav վերլուծական կենտրոնի վերլուծաբան և «Շաբաքի» նախկին ավագ սպա Մոշե Բոզիելովը նշում է․ «Յուրաքանչյուր ոք, ով պնդում է, թե հաղթել է ՀԱՄԱՍ-ին, մոլորության մեջ է»։

Իսրայելի բանակի պաշտոնաթող գեներալ Ամիր Օվին նույնպես նշել է․ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ՀԱՄԱՍ-ի հզորության վերականգնման գործընթացը գերազանցել է իսրայելական բանակի կողմից այն ոչնչացնելու գործընթացին»։  

Եբրայալեզու «Յեդիոթ Ահարոնոթ» թերթն ավելի վաղ գրել էր, որ գերիների փոխանակման ժամանակ նկատված ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները կասկած չեն թողնում, որ 15 ամիս պատերազմից հետո, շարժումը դեռ ազդեցիկ ուժ է Գազայի հատվածում։

Վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, թերթը գրել էր․ «ՀԱՄԱՍ-ին հաջողվել է վերականգնել Գազայի հատվածի որոշ հատվածներում իրավիճակը կառավարելու իր կարողությունների մեծ մասը»:

Հարց է ծագում, թե ինչ՞ հնարավորություններ ունի ՀԱՄԱՍ-ը՝ վերականգնվելու համար։ Այս հարցին պատասխանելիս նախ պետք է հաշվի առնել շարժման ժողովրդական աջակցությունը, որն ակնհայտ դարձավ հրադադարի հաստատումից հետո։ Այն շարժմանը հնարավորություն տվեց հավաքագրել նոր անդամներ և շատ արագ լուծել ուժերի պակասի խնդիրը։

Մյուս կարևոր կարողությունը ՀԱՄԱՍ-ի ուժային կառույցի առաջնորդներն են, ինչը թույլ է տալիս հաղթահարել հրամանատարների կորուստը։ Մուհամմադ Սինվարն այդ առաջնորդներից մեկն է, ով իր եղբոր՝ Յահյա Սինվարի նահատակությունից հետո կարևոր դեր է խաղացել ՀԱՄԱՍ-ի ռազմական կառուցվածքում՝ ներառյալ նոր անդամներ հավաքագրելու հարցում:

The Wall Street Journal-ը գրում է, որ չնայած Իսրայելի հարձակումներին՝ ՀԱՄԱՍ-ը վերականգնում է իր հզորությունը և նոր ուժեր է ներգրավում։ Պարբերականն անդրադառնում է 2024 թ․ հոկտեմբերին նահատակված  Յահյա Սինվարի կրտսեր եղբոր՝ Մուհամմեդ Սինվարի կողմից այս գործընթացի ղեկավարմանը։  

ՀԱՄԱՍ-ի մյուս կարևոր կարողությունը Գազայի հատվածի իրավիճակի կառավարումն է այնպես, ինչպես ոչ մի պաղեստինյան խմբավորում չի կարողացել անել։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ ՀԱՄԱՍ-ին հաջողվել է չեզոքացնել հանցավոր խմբերը, որոնք հարձակվում էին օգնության շարասյան վրա և գողերին, ովքեր իսրայելցի զինվորների աչքի առաջ և առանց նրանց միջամտության, թալանում էին հումանիտար օգնության բեռները։

ՀԱՄԱՍ-ի նշված և մյուս հնարավորությունները պատճառ կդառնան, որ Սիոնիստական ռեժիմն առաջիկա օրերին և ամիսներին շարժման կողմից անակնկալների ականատեսը դառնա: