ՀԱՄԱՍ. Պաղեստինի հարցով անշարժ գույքի միջնորդի մտածելակերպով զբաղվելը ձախողված տարբերակ է
-
Ձախ կողմում՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի անդամ՝ Էզաթ Ալ-Ռաշղ
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի անդամն ասել է. «Գազայի հատվածի գնման և սեփականության մասին ؤմերիկայի նախագահի հայտարարություններն անարժեք են և Պաղեստինի ու տարածաշրջանի նկատմամբ խորը անտեղյակության նշան է»:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Էզաթ ալ Ռաշղն ընդգծել է, որ Գազան առևտրային տարածք չէ, որը կարելի է գնել և վաճառել, այլ օկուպացված պաղեստինյան հողի անբաժանելի մասն է։ Ըստ Parstoday-ի՝ նա հավելել է. «Պաղեստինի ժողովուրդը ձախողելու է հարկադիր միգրացիայի և տեղահանման բոլոր ծրագրերը»: Ալ-Ռաշղն ընդգծել է. «Գազան պատկանում է իր բնակիչներին, և նրանք երբեք չեն հեռանա այդ տարածքից, բացառությամբ 1948 թվականին իրենց գրավված քաղաքներն ու գյուղերը վերադառնալու համար»։
ՀԱՄԱՍ. Նեցարիմից դուրս գալը ցույց է տալիս, որ օկուպանտները չեն կարողանում հասնել իրենց պատերազմական նպատակներին
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Ռեզվանը հայտարարել է. «Սիոնիստական օկուպացիայի դուրսբերումը Նեցարիմի առանցքից վկայում է Գազայի դեմ պատերազմի իրենց նպատակներին հասնելու ձախողման մասին: Ռեզվանն հավելել է. «Դիմադրության առանցքը Գազայի հատվածը և նրա հյուսիսն ու հարավը բաժանելու օկուպանտների ծրագիրը ձախողեց։ Նա ասաց. «Նեթանյահուն, բանակցությունների ընթացքում երբեք չի կարողանա ձեռք բերել այն, ինչ կորցրել է դաշտում»։
Չորս պաղեստինցիների նահատակությունը Հորդանան գետի արեւմտյան ափին սիոնիստ զինվորների կրակոցից հետո
Տեղական աղբյուրները հայտնել են, որ Խան Յունես քաղաքի արևելքում գտնվող Ալ-Ղարարա բնակավայրում իսրայելցի զինվորների կրակոցների զոհ է դարձել մի տարեց կին։ Նաև երեքը սպանվել են իսրայելցի զինվորների կողմից Գազա քաղաքի հարավում գտնվող Ալ-Զեյթուն թաղամասի արևելքում։ Պաղեստինի իշխանությունները այս միջադեպը որակել են որպես հրադադարի խախտում և հայտարարել են, որ իսրայելցի զինվորները կրակել են մի խումբ պաղեստինցի քաղաքացիների վրա, ովքեր փորձում էին վերադառնալ իրենց տները Ալ-Քովեյթ հրապարակի արևելքում։
Պաղեստինցի յոթ լրագրողների նահատակությունը իսրայելական բանակի հարձակման ժամանակ
Պաղեստինի լրագրողների միությունը հայտնել է, որ այս տարվա առաջին ամիսը նշանավորվել է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինյան լրատվամիջոցների դեմ բռնության «վտանգավոր և կայուն աճով»: Այս միության հայտարարության մեջ նշվում է, որ օկուպացիոն ուժերը նահատակել են յոթ պաղեստինցի լրագրողների՝ ակնհայտորեն փորձելով թաքցնել ճշմարտությունը։
Սիոնիստական ռեժիմի հարձակումները Լիբանանի հարավում և արևելքում
Միաժամանակ, Իսրայելի կողմից Լիբանանի որոշ հատվածներում հրադադարի խախտումից հետո, լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմը երեք անգամ ռմբակոծել է Լիբանանի հարավում գտնվող Ալ-Նաբթիեհ շրջանում գտնվող Դեյր ալ Զահրանի և Ռումին քաղաքները: Լրատվական աղբյուրները հայտնել են նաեւ Սիոնիստական ռեժիմի երկու ավիահարվածների մասին Լիբանանի արեւելքում գտնվող Ալ-Բաղա քաղաքի Հերբթա շրջանի ծայրամասերում:
Սիոնիստական ռեժիմի հարձակումը Սիրիայի հարավում գտնվող ռազմական օդանավակայանի վրա
Սիրիական տարածքի նկատմամբ Իսրայելի ոտնձգությունների շարունակությամբ սիրիական լրատվամիջոցները հայտարարել են, որ Սիրիայի հարավում գտնվող Խալխալեյի օդանավակայանը հայտնվել է իսրայելական ռեժիմի թիրախում։ Միաժամանակ Սիոնիստական ռեժիմի զինվորները գործողություն են իրականացրել Այն ալ Նուրիե գյուղի շրջակայքում՝ Խան Արանբեհ քաղաքի հյուսիս-արևելքում՝ Կունեյտրայի արվարձաններում։ Երեք ժամ տեւած այս օպերացիան ավարտվել է Սիրիայի նախկին կառավարությանն առընթեր ռազմական շտաբներից մեկի ոչնչացմամբ, իսկ զավթիչ ուժերը հետ են քաշվել տարածքից՝ առանց բացահայտ հակամարտության։