Ի՞նչ է փնտրում Թել Ավիվը Արևմտյան ափին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229112-Ի_նչ_է_փնտրում_Թել_Ավիվը_Արևմտյան_ափին
Pars Today- Քաղաքական վերլուծաբանն ասել է.-Իսրայելի ռեժիմն ընդլայնելով իր հարձակումները Հորդանան գետի արեւմտյան ափի վրա, փորձում է վերականգնել Գազայի հատվածում իր կորցրած պատիվը։
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Փետրվար 11, 2025 12:15 Asia/Tehran
  • Ի՞նչ է փնտրում Թել Ավիվը Արևմտյան ափին

Pars Today- Քաղաքական վերլուծաբանն ասել է.-Իսրայելի ռեժիմն ընդլայնելով իր հարձակումները Հորդանան գետի արեւմտյան ափի վրա, փորձում է վերականգնել Գազայի հատվածում իր կորցրած պատիվը։

Պաղեստինի քաղաքական հարցերով վերլուծաբան Մոհամմադ Ալ-Ղեյղը երեքշաբթի օրը իր վերլուծության մեջ, անդրադառնալով Հորդանան գետի Արևմտյան ափին Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին, ասել է, -Իսրայելցի  բռնազավթիչները ամիսներ առաջ որոշել են Հորդանան գետի արևմտյան ափը վերածել մարտադաշտի։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Ալ-Ղեյղն ընդգծել է.«Ներկայիս հարձակումները նպատակ ունեն քողարկել Գազայում իսրայելական բանակի պարտությունը»:

Քաղաքագետը հավելել է. «Օկուպանտները ձգտում են վերականգնել Գազայում կորցրած պատիվը։ Նրանք ձգտում են բարձրացնել իրենց բանակի ոգին և հաղթանակ են փնտրում Հորդանան գետի  Արևմտյան ափին»:

Ալ-Ղեյղը հստակեցրել է,-«Հատկապես Հորդանան գետի արեւմտյան ափին Դիմադրության գործողությունների ակտիվացման լույսի ներքո, Հորդանան գետի արեւմտյան ափի վրա հարձակումները կատարվում են ավանաբնակներին հույս ներշնչելու նպատակով։ Զավթիչ առաջնորդները փորձում են ավանաբնակներին ասել՝ մենք այստեղ ենք ձեր կողքին, պաշտպանելու ձեր անվտանգությունը և աջակցելու ձեզ»:

Այս քաղաքական փորձագետն ընդգծել է.-Հորդանան գետի արեւմտյան ափին օկուպանտների աճող գործողությունները կայունության տեղ չեն թողնում և ամեն պահ սրում են իրավիճակը։

Իսրայելական բանակը վերջերս ուժեղացրել է իր հարձակումները Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենին եւ Թուլքարմ քաղաքների եւ նրանց շրջակա գյուղերի վրա,որոնց ընթացքում նահատակվել և վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ։

Պաղեստինի քաղաքացիներն ու մարտիկները Գազայի հատվածում և Հորդանան գետի  արևմտյան ափին  Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին դիմաց  օգտագործել են  հնարավոր բոլոր միջոցները  սիոնիստներին դիմակայելու համար։