Աբու Շարիֆ. Գազայի բնակիչների բռնի տեղահանումը երբեք տեղի չի ունենա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229244-Աբու_Շարիֆ._Գազայի_բնակիչների_բռնի_տեղահանումը_երբեք_տեղի_չի_ունենա
Թեհրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ նախագահի կողմից բարձրացված՝ Գազայի բնակչության տեղահանությոան ծրագիրն իրականություն չի դառնա պաղեստինցիների հաստատակամության ու դիմադրության շնորհիվ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 12:41 Asia/Tehran
  • Աբու Շարիֆ. Գազայի բնակիչների բռնի տեղահանումը երբեք տեղի չի ունենա

Թեհրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ նախագահի կողմից բարձրացված՝ Գազայի բնակչության տեղահանությոան ծրագիրն իրականություն չի դառնա պաղեստինցիների հաստատակամության ու դիմադրության շնորհիվ»։


Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Նասեր Աբու Շարիֆն ասել է․ «Գազայի ժողովրդին տեղահանելու ծրագիրն ի սկզբանե հետապնդում էր Իսրայելը և Արևմուտքը, ռեժիմի հաստատումից ի վեր, փորձել է պաղեստինցիներին արտաքսել իրենց հողից և նրանց փոխարինել սիոնիստ ավանաբնակներով։ Այդ ծրագիրը շարունակվում է արդեն 107 տարի»:

Նա նշել է․ «Գազայի բնակիչները 15 ամիս դիմադրեցին և չլքեցին իրենց հողը, թեև գիտեին, որ կարող են նահատակվել, իսկ իրենց տները կարող են ավերվել։ Նրանք մնացին և նահատակվեցին, բայց չլքեցին իրենց տները և ուժեղ դիմադրություն ցույց տվեցին»։