Իսրայելի ճանկերը և պաղեստինցիների մայրերի դեմ ուղղված արևմտյան զենքը
Ամերիկյան Foreign Policy ամսագիրն, անդրադառնալով մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի երկակի ստանդարտներին և Գազայի հատվածում սիոնիստների դաժան հանցագործությունների արդարացմանը, հայտարարել է, որ մարդկության մասին Արևմուտքի պնդումները ոչնչացվել են Գազայի պատերազմում:
«Արևմտյան ժողովրդավարության առասպելի մահվան մասին» խորագրով Foreign Policy-ի հոդվածը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Լսելով իսրայելական բանակի կողմից ռմբակոծված դպրոցում այրվող մոր ճիչերը, մենք հասկանում ենք, որ երաշխիք չկա, որ այն դաժան և անբարոյական տեսարանները, որոնց ականատես եղանք վերջին ամիսներին, չեն կրկնվի և միջազգային իրավունքը կկարողանա կանխել դա»:
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ հոդվածում ասվում է․ «Գազայում Իսրայելի կատարած ցեղասպանությունը, որն իրականացվել է ավելի քան 15 ամիս արևմտյան զենքերով և դոլարներով, ժամանակակից պատմության մեջ ավելի քան 2 միլիոն մարդու նկատմամբ իրականացված ամենամեծ հումանիտար ճգնաժամն է:
Իսրայելի տեսանկյունից պաղեստինցիները կա՛մ պետք է մահանան, կա՛մ ցանկացած ճանապարհով փախուստի դիմեն
Հոդվածում նշվում է, որ իսրայելցի պաշտոնյաները հայտարարում էին, թե պաշտպանվում են ՀԱՄԱՍ-ից։ Սակայն իրականությունն այն է, որ նրանք ցանկանում էին ողջ Գազայի հատվածը դարձնել անբնակելի և այս տարածքի բնակիչներին ստիպել կամ մահանալ, կամ ցանկացած ճանապարհով փախուստի դիմել։
Իսպանիայի վարչապետ. Մենք թույլ չենք տա Գազայի բնակիչներին բռնի տեղահանեն
Արձագանքելով Գազայի բնակիչներին բռնի կերպով այլ երկրներ տեղափոխելու Թրամփի ծրագրին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննադատել է այդ ծրագիրը՝ ասելով, որ Մադրիդը դա թույլ չի տա։
Վերջերս, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարեց Գազայից պաղեստինցիներին բռնի կերպով տեղափոխելու և ամերիկյան ուժերի կողմից տարածաշրջանը վերահսկելու ծրագրի մասին։ Հայտարարությունն արժանացավ իրավապաշտպան կազմակերպությունների բուռն արձագանքին, որոնք այն որակեցին որպես «էթնիկ զտումների» և «Ժնևի կոնվենցիայի բացահայտ խախտում»։
Բրիտանացիները բողոքում են Թրամփի հակապաղեստինյան ծրագրի դեմ
Շաբաթ օրը բրիտանացիները բողոքի մեծ ցույց են կազմակերպել վարչապետի գրասենյակից դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ դատապարտելով Գազայից պաղեստինցիներին բռնի կերպով տարհանելու Դոնալդ Թրամփի ծրագիրը և իրենց աջակցութիւնը հայտնելով Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը։