Իսրայելը պղտոր ջրում ձուկ է որսում և Լիբանանը պետք է զգուշանա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229338-Իսրայելը_պղտոր_ջրում_ձուկ_է_որսում_և_Լիբանանը_պետք_է_զգուշանա
Այս օրերին Սիոնիստական ռեժիմը տարբեր պատրվակներով փորձում է ապակայունացնել իրավիճակը Լիբանանում՝ իր նպատակներին հասնելու համար։
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Փետրվար 17, 2025 08:27 Asia/Tehran
  • Իսրայելը պղտոր ջրում ձուկ է որսում և Լիբանանը պետք է զգուշանա

Այս օրերին Սիոնիստական ռեժիմը տարբեր պատրվակներով փորձում է ապակայունացնել իրավիճակը Լիբանանում՝ իր նպատակներին հասնելու համար։

Լիբանանում Իսրայելի ագրեսիան, միջամտությունն այդ երկրի ներքին գործերին, ահաբեկչությունը և սպանությունները վերջին օրերին ԶԼՄ-ների կողմից ամենաշատ  լուսաբանվող նորություններն են։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Լիբանանն ութ անգամ հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի կողմից` 1948, 1967, 1973, 1978, 1982, 1993, 1996 և 2006 թվականներին: Այս տարիների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են, իսկ երկրին պատճառվել է միլիարդովոր դոլարների վնաս։ 
2024 թվականի սեպտեմբերի 23-ին Իսրայելը հարձակվեց Լիբանանի վրա և երկրի ինքնիշխանությունը ոտնահարելուց բացի, սպանեց հազարավոր անմեղ մարդկանց։ Թեև   նոյեմբերի 27-ին միջազգային միջնորդությամբ իսրայելական ռեժիմի և Լիբանանի միջև հաստատվեց 60-օրյա հրադադար, սակայն ռեժիմը հավատարիմ չմնաց համաձայնագրին ու բազմիցս խախտեց հրադադարի ռեժիմը։ 
2022 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունի պաշտոնավարումն ավարտվեց առանց իրավահաջորդի ընտրության, երկրում առաջացավ քաղաքական վակուում և խորհրդարանը չկարողացավ լուծել խնդիրը։ Իսկ այդ իրավիճակն ուղղակիորեն կապված էր երկրում քաղաքական կառույցի ձևավորմանը խոչընդոտելու ԱՄՆ-ի և Իսրայելի քայլերի հետ, քանի որ վերջիններս չէին ցանկանում, որ Լիբանանում կայնություն հաստատվի։
Թեև վերջերս Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ դեսպանի տեղակալ Մորգան Օրթագուսի հետ հանդիպման ժամանակ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն ասաց, որ հարավային Լիբանանում մշտական կայունությունը կապված է իսրայելական ռեժիմի ուժերի դուրսբերման հետ,  Իսրայելի ագրեսիայի և երկրի ներին գործերին միջամտելու նկատմամբ Բեյրութի պասիվ արձագանքը ռեժիմին հնարավորություն տվեց շարունակել իր գործողությունները։ 
Սիոնիստական ռեժիմը չի ցանկանում, որ Լիբանանում անվտանգություն տիրի, քնաի որ իր նպատակներին հասնելու համար, Թել Ավիվին պետք է անապահով ու անկայուն Լիբանան։
 Այնուամենայնիվ, նոր իշխանությունների կողմից Լիբանանի ներկայիս պայմաններին համապատասխան որոշումների բացակայությունը  մի կողմից, և երկրում ճգնաժամ հարուցելուն ուղղված Իսրայելի քայլերը մյուս կողմից, հիշեցնում են «պղտոր ջրից ձուկ բռնելու մասին» իրանական ասացվածքը։ 
Ասացվածքը ձկնորսի մասին է, ով ձկնորսություն էր անում գետում: Նա գետի մեջ դրել էր ձկնորսական ցանցը և քարով կապված մի կտոր պարան։ Պարանը շարժվում էր ու պղտորում ջուրը։ Մի անցորդ, տեսնելով դա, ձկնորսին ասաց․ «Սա խմելու ջուր է, իսկ դու պղտորում ես այն ու մեր համար ոչ պիտանի դարձնում»։
Ձկնորսը պատասխանեց․ «Երբ պարանը շարժվում է ու ջուրը պղտորվում, ձկները կորցնում են իրենց ճանապարհն  ու հայտնվում իմ ցանցի մեջ»։
Ասացվածքը քաոսային և անկարգ իրավիճակներից օգուտ քաղելու մասին է և այն հաստատում է, որ Իսրայելն օգտվում է Լիբանանի ճգնաժամերից՝ իր նպատակներին հասնելու համար: Ուստի այս երկրի իշխանությունները, ժողովուրդը և վերնախավը պետք է տեղյակ լինեն այս կործանարար և շարունակական սպառնալիքի մասին։