Աբբաս Արաղչի. Դիմադրությունը և «Հեզբոլլահը» կենդանի են
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ով Հասան Նասրալլահի և շեյխ Սաֆիէդդինի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով մեկնել է, Լիբանան, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Դիմադրությունը և «Հեզբոլլահը» կենդանի են»։
Արաղչին ասել է․ «Իրանի կառավարության և ժողովրդի անունից ես այսօր Բեյրութում մասնակցելու եմ իսլամական Դիմադրության երկու հերոսների հուղարկավորությանը։ Այս երկու նահատակները Լիբանանի ամենաքաջ ու մաքուր զավակներից էին, ովքեր մեծ զոհողությունների գնացին՝ Դիմադրության ընդլայնման, օկուպացիայի դեմ պայքարելու և սիոնիստներին օկուպացված տարածքներից վտարելու համար:
Արաղչին հավելել է․ Իրանի մեծ թվով պաշտոնյաներ և քաղաքացիներ ցանկություն են հայտնել մասնակցել արարողությանը և լիբանանցիների կողքին հարգել Դիմադրության այս երկու հերոսներին»։
Արաղչին հավելել է․ «Աշխարհն այսօր կտեսնի, որ Դիմադրութունը և «Հեզբոլլահը» կենդանի են ու հավատարիմ իրենց գործին։ Տա Աստված, որ Դիմադրության ուղին շարունակվի, և ինչպես մինչև հիմա, վերջնական հաղթանակը նույնպես լինի Դիմադրությանը։ Ես և իմ գործընկերներն այսօր մի կաթիլ ենք ազատության և Դիմադրության հերոսների հուղարկավորության արարողությանը մասնակցող լիբանանցիների այս փառավոր ծովում»։