Սիոնիստական ռեժիմի բռնազավթման դեմ Սիրիայի քաղաքացիների ցույցերը շարունակվում են
Փետրվար 24, 2025 16:08 Asia/Tehran
Սիրիայի Բասրի ալ Շամ քաղաքի բնակիչները բողոքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների և Սիրիայի հարավում Սիոնիստական ռեժիմի բռնազավթման դեմ։ Նեթանյահուն ասել է, որ սիրիական ռազմական ուժերն իրավունք չունեն տեղակայվել Սիրիայի հարավում։
Սիրիայի քաղաքացիներն իրենց ցույցերում ընդգծել են իրենց երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը։
