Սիոնիստական ​​ռեժիմ. Հոգեբանական ճգնաժամից մինչև մեդիա ճգնաժամ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229672-Սիոնիստական_ռեժիմ._Հոգեբանական_ճգնաժամից_մինչև_մեդիա_ճգնաժամ
Pars Today - Սիոնիստական ​​«Եդիոտ Ահրոնոտ» լրատվամիջոցը հայտնել է ռեժիմի բանակում հոգեբանական ճգնաժամի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2025 12:26 Asia/Tehran
  •  Իսրայելական բանակի շտաբի պետի նախկին տեղակալ՝ Յաիր Գոլան
    Իսրայելական բանակի շտաբի պետի նախկին տեղակալ՝ Յաիր Գոլան

Pars Today - Սիոնիստական ​​«Եդիոտ Ահրոնոտ» լրատվամիջոցը հայտնել է ռեժիմի բանակում հոգեբանական ճգնաժամի մասին:

Սիոնիստական ​​ ​​«Եդիոտ Ահրոնոտ» թերթը բացահայտել է, որ 170,000 իսրայելցի զինվորներ, ովքեր վերջերս են վերադարձել մարտի դաշտից, գրանցվել են ռեժիմի պատերազմի նախարարության բուժման ծրագրում՝ հոգեբանական աջակցություն ստանալու համար: Ինչպես նշում է Pars Today-ը, իսրայելցի շատ պահեստայիններ, ովքեր ամիսներ շարունակ պատերազմում են, հոգեբանական բուժում են փնտրում, սակայն հոգեթերապևտների խիստ պակասի են բախվում: Սա ամբողջ պատմությունը չէ, և հոգեբանական ճգնաժամն այս օրերին ռեժիմին պատած խնդիրներից մեկն է միայն։

Քաղաքագետ Սեյեդ Աալա Մուսավին համոզված է, որ Իսրայելը բախվել է ներքին ճգնաժամերի, ռազմական պարտությունների և  անկում է ապրում։

Հոկտեմբերի 7-ի հարձակման հարցով հետաքննության մասին  զեկույցի հրապարակման շեմին Իսրայելցի ռազմական վերլուծաբան Ամիր Բոհբութը  հայտնել է իսրայելական բանակի բարձրաստիճան հրամանատարների մոտ տիրող խիստ լարվածության մասին: Ռազմական աղբյուրները պարզել են, որ հետաքննության նախնական արդյունքները լուրջ տարաձայնություններ են առաջացրել բանակի գլխավոր շտաբում և մեծացրել անվստահությունը նոր շտաբի պետի և իսրայելցի գեներալների միջև։

«Էկզիստենցիալ ճգնաժամը» ևս մեկ այլ տերմին է, որն օգտագործել է իսրայելցի ռազմական փորձագետը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) աճող հզորության վերաբերյալ իր մեկնաբանության մեջ: Իսրայելի նախկին գեներալ և ռեժիմի բանակի շտաբի պետի նախկին տեղակալ Յաիր Գոլանը հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը դեռ վերահսկում է Գազայի հատվածը, ասել է,-«Իսրայելը կանգնած է իր պատմության մեջ ամենալուրջ էկզիստենցիալ ճգնաժամի առաջ՝ ոչ միայն արտաքին սպառնալիքների, այլ նաև ներքին քայքայման և վեճերի պատճառով»:

Իսրայելի լրատվամիջոցների ձախողման ճգնաժամը նույնպես այն խնդիրն է, որի մասին այս օրերին  խոստովանել են իսրայելցի փորձագետները: Այս կապակցությամբ  Սիոնիստական ռեժիմի նախկին խոսնակ Իլոն Լևին իր վերլուծության մեջ ասել է.- Սիոնիստական ռեժիմը միշտ օգտագործել է մեդիա քարոզչություն՝ ծավալապաշտական  ​​նպատակներով մանիպուլյացիայի ենթարկելու հանրային կարծիքը և օրինականացնելու իր գործողությունները: Բայց «Ալ-Աքսայի փոթորիկը» գործողությունը բեկումնային պահ եղավ այս ճակատամարտում:

Նրա խոսքով, չնայած Գազայի պատերազմում աշխարհի հանրային կարծիքի վրա ազդելու ռեժիմի մեծ ջանքերին և այս ոլորտում իր ամբողջ ուժով լրատվական ցանցի օգտագործմանը, բացի ռազմական պատերազմում կրած  պարտությունից և իր նպատակներին չհասնելուց, ռեժիմը նաև կրեց պարտություն լրատվամիջոցների ճակատամարտում և չկարողացավ կոծկել Գազայում իր հանցագործություններն ու սպանությունները: