Բաղդադ. Մենք հավատարիմ ենք Իրանի հետ անվտանգության պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229724-Բաղդադ._Մենք_հավատարիմ_ենք_Իրանի_հետ_անվտանգության_պայմանագրին
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու Իրաքի ջանքերին՝ Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաղդադը հավատարիմ է Թեհրանի հետ անվտանգության համաձայնագրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2025 12:49 Asia/Tehran
  • Բաղդադ. Մենք հավատարիմ ենք Իրանի հետ անվտանգության պայմանագրին

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու Իրաքի ջանքերին՝ Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաղդադը հավատարիմ է Թեհրանի հետ անվտանգության համաձայնագրին։

Վկայակոչելով ԻՍՆԱ-ն, Pars Today-ը հաղորդում է, որ «Ալ Արաբիա» գործակալությանը տված հարցազրույցում,  Ֆուադ Հուսեյնը հինգշաբթի օրվա հարցազրույցում հայտարարել է, որ Բաղդադը համաձայնել է Սիրիայի ԱԳ նախարարի խնդրանքին՝ հետաձգել իր այցը Իրաք:
Նա ասել է․ «Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը կապված չէ Իրանի հետ։ ԱՄՆ-ն մեզ առաջարկեց դադարեցնել Իրանից գազի ներկրումը»։
Նշելով, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսությունը պետք է շարունակվի, նա ասել է.«Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման ժամկետները չեն փոխվել։ Իսկ Իրաքի վրա Իսրայելի հարձակման սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալ»։
Ֆուադ Հուսեյնն ասել է․ «Եթե Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) վայր դնի զենքերը, դա կփոխի հավասարումները։ ԻԼԻՊ-ի տեղաշարժերն ավելացրել են մեր մտահոգությունները»։
Վերջում նա ասել է․ «Մենք հավատարիմ ենք Իրանի հետ անվտանգության համաձայնագրին»։