Աթվան․ Պաղեստինցիներին բռնագաղթի ենթարկելու առաջարկը չի երկարացնի Սիոնիստական ռեժիմի կյանքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229810-Աթվան_Պաղեստինցիներին_բռնագաղթի_ենթարկելու_առաջարկը_չի_երկարացնի_Սիոնիստական_ռեժիմի_կյանքը
Արաբական աշխարհի հայտնի վերլուծաբանն ասել է․ «Գազան չի վաճառվում, և ավելի քան ութ հազար տարվա հնագույն ժառանգությամբ Եգիպտոսը՝ նույնպես»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2025 09:59 Asia/Tehran
  • Աթվան․ Պաղեստինցիներին բռնագաղթի ենթարկելու առաջարկը չի երկարացնի Սիոնիստական ռեժիմի կյանքը

Արաբական աշխարհի հայտնի վերլուծաբանն ասել է․ «Գազան չի վաճառվում, և ավելի քան ութ հազար տարվա հնագույն ժառանգությամբ Եգիպտոսը՝ նույնպես»:

Աբդել Բարի Աթվանը Կահիրեի կողմից Գազայի վերաբերյալ Սիոնիստական ընդդիմության առաջնորդի առաջարկած ծրագրի մերժումը համարել է ջախջախիչ պատասխան և աջակցություն պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը։ 

Նա նշել է․ «Գազան չի վաճառվում, և ավելի քան ութ հազար տարվա հնագույն ժառանգությամբ Եգիպտոսը՝ նույնպես»:

Pars Today-ի հաղորդմամբ՝ Rai al youm -ում հրապարակված հոդվածում, անդրադառնալով Գազայի վերաբերյալ Սիոնիստական ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդի կողմից Կահիրեին ուղղված առաջարկին, Աբդeլ Բարի Աթվանը նշել է. «Պարտքերի չեղարկման դիմաց Գազան 15 տարի կառավարելու Լապիդի առաջարկին Եգիպտոսի արձագանքը ջախջախիչ էր և ընդգծում էր Կահիրեի սկզբունքային դիրքորոշումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու հարցի նկատմամբ»:

Վերլուծաբանը հավելել է. «Վաշինգտոնում AIPAC-ի հանդիպման ժամանակ օկուպանտ ռեժիմի ընդդիմության ղեկավարի առաջարկը վկայում է Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին ամերիկյան և իսրայելական բոլոր ծրագրերի ձախողման մասին` տեղահանությունից մինչև ցեղասպանություն, և հատկապես Գազայում Դիմադրության կառավարման դադարեցումը»։

Նրա խոսքով․ «Հարց է առաջանում, թե թե ի՞նչ է լինելու Գազայում օկուպանտների պարտությունից հետո։ Գազան չի վաճառվում, ինչպես նաև Եգիպտոսը` իր ավելի քան ութ հազար տարվա հնագույն ժառանգությամբ: Լապիդի առաջարկը չի երկարացնի ապարտեիդ  ռեժիմի կյանքը»։ 

 

«Ռիադ» օրաթերթ. Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը երևակայություն է

Սաուդյան Արաբիայում լույս տեսնող «Ռիադ» օրաթերթը մի հոդվածում վերլուծել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ կառավարության առաջարկը՝ ընդգծելով, որ Գազայի հետ կապված ցանկացած ծրագրի իրականացումն անհնար է առանց արաբական երկրների համապարփակ հավանության։ Հոդվածագիրը նշել է, որ Թրամփի ծրագիրը երևակայական գաղափար է և հաշվի առնելով Գազայի հատվածի բնակիչների տեղահանման հարցում արաբական երկրների դիրքորոշումը, մեծ է արաբական երկրների միջամտության հավանականությունը։ 

 

Ծրագիր, որը չի իրականանա

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Սաիդ Հադի Սաիդաֆղահին հայտարարել է, որ Գազայի հետ կապված Թրամփի ծրագիրն արդարացում չունի՝ հավելելով. «Այս ծրագիրը չունի ոչ իրավական, ոչ միջազգային, ոչ բարոյական և մարդկային հիմնավորում։ Թրամփը շփոթված է, անհանգիստ և չի կենտրոնանում»։
Նա նշել է․ «Նախկինում ԱՄՆ-ին հնազանդվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սպառնում է  Վաշինգտոնին։ Թրամփի այս դիրքորոշումը չի իրականանա, և նա չի կարող վտարել Գազայի բնակիչներին»։