Գազայի բնակիչներն ավերակների մեջ իֆթարի սեղան են բացել
Մուսուլմանների ծոմապահության Ռամադան ամսվա առաջին օրը Գազայի բնակիչները հավաքվել են իֆթարի սեղանների շուրջ, բայց այս անգամ տների ավերակների և վրանների մեջ։
Այս պատկերն արտացոլում է Գազայում հումանիտար աղետի խորությունը և պատերազմի ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի վրա։ Ավերակների մեջ փռված իֆթարի սեղանները ոչ միայն դիմադրության խորհրդանիշ են, այլ նաև պատերազմի և ցեղասպանության պատճառած ցավի և տառապանքի վկայությունը։
16 ամիս շարունակված ցեղասպանությունից փրկվածները նստել են սեղանի շուրջ՝ ավերակների ու տանջալից ցավի մեջ իրենց ծոմն ընդհատելու։ Պաղեստինցիենրի մի մասն իրենց ծոմն ընդհատել են ամենատարրական հարմարություններից զուրկ վրաններում և կերել պարզ սնունդ, ինչպես՝ պահածոներ:
Մեկ այլ խումբ՝ նստելով իրենց տների ավերակների վրա, տեղահանման ծրագրերին ընդդիմանալու ուղերձ են հղել աշխարհին: Չնայած դժվարին պայմաններին՝ Գազայի բնակիչները շարունակել են սննդամթերք բաժանել և օգնել կարիքավորներին։
Այս իրավիճակը ընդգծում է Գազայի ժողովրդին օգնելու և հումանիտար ճգնաժամը վերջ տալու համար միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրության և գործողությունների անհրաժեշտությունը: