Իսրայելը դադարեցնում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229820-Իսրայելը_դադարեցնում_է_Գազայի_հատված_մարդասիրական_օգնության_մուտքը
Իսրայելը մարտի 2-ից դադարեցնում է մարդասիրական օգնության ներկրումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2025 12:54 Asia/Tehran
  • Իսրայելը դադարեցնում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը

Իսրայելը մարտի 2-ից դադարեցնում է մարդասիրական օգնության ներկրումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։

Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները: Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ։

«Պատանդների հարցով գործարքի առաջին փուլի ավարտից հետո և բանակցությունները շարունակելու համար Ուիթկոֆի առաջարկած և Իսրայելի համաձայնությունը ստացած ձևաչափը ընդունելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու համատեքստում վարչապետ Նեթանյահուն որոշում է ընդունել այսօր առավոտից Գազայի հատված մատակարարումները դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: