Եմենի զինված ուժերը Հոդեյդայի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 ԱԹՍ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229910-Եմենի_զինված_ուժերը_Հոդեյդայի_երկնքում_խոցել_են_ամերիկյան_mq_9_ԱԹՍ
Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է Հոդեյդա նահանգի օդային տարածքում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ դա պատասխան է արտաքին ագրեսիային։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 05, 2025 09:23 Asia/Tehran

Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է Հոդեյդա նահանգի օդային տարածքում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ դա պատասխան է արտաքին ագրեսիային։

Եմենի ԶՈՒ խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է. «Երկրի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել ամերիկյան ԱԹՍ, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հոդեյդայի երկնքում»։   
Նա նշել է. «Սա ի աջակցություն Գազայի և Լիբանանի «Ավետյաց նվաճում» և «Սուրբ Ջիհադ» գործողությունների ընթացքում խոցված 15-րդ ԱԹՍ-ն է»։
Եմենի ռազմական մոտեցումը համահունչ է արևմտյան և սիոնիստական միջամտություններին դիմակայելու հարցում ԻԻՀ  ռազմավարությանը և թշնամու ագրեսիայի դեմ Գազային և Լիբանանին շարունակական աջակցության վկայությունն է: