Ինչպիսի՞ Սիրիա է ուզում Իսրայելը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229958-Ինչպիսի_Սիրիա_է_ուզում_Իսրայելը
 The Wall Street Journal-ն անդրադարձել է Սիրիայում պառակտում ստեղծելու  Սիոնիստական ռեժիմի ջանքերին։ 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 06, 2025 16:13 Asia/Tehran
  • Ինչպիսի՞ Սիրիա է ուզում Իսրայելը
    Ինչպիսի՞ Սիրիա է ուզում Իսրայելը

 The Wall Street Journal-ն անդրադարձել է Սիրիայում պառակտում ստեղծելու  Սիոնիստական ռեժիմի ջանքերին։ 

Թերթը գրել է, որ ռեժիմը ձգտում է  սիրիացի դրուզներին համոզել ընդդիմանալ Դամասկոսի նոր կառավարությունը: 
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ այդ նպատակին հասնելու համար, ռեժիմը մտադիր է միլիարդավոր դոլարներ ծախսել։ Այդպիսով, ըստ անվտանգության վերլուծաբանների, Իսրայելը նպատակ ունի Սիրիայում պառակտում ստեղծել։  
Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելն աշխարհում լոբբինգ է իրականացնում՝ Պաղեստինի հետ  Սիրիայի սահմանակից հարավային  շրջաններում ինքնավար էթնիկ շրջաններում դաշնային համակարգի տեսքով նոր պետություն ձևավորելու գաղափարի շուրջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել ապառազմականացնել հարավային Սիրիան։    
Վերլուծաբանների կարծիքով՝ Սիոնիստական ռեժիմի նպատակը թույլ և մեկուսացած Սիրիան է։  ըստ այս հաղորդման՝ թեև դժվար թե Դամասկոսի նոր իշխանություններն ընդունեն դաշնային համակարգը, Իսրայելի ռեժիմը շարունակում է իր ջանքերը։
Ասադի կառավարության տապալումից հետո երեք ամսվա ընթացքում Իսրայելը թիրախավորել է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքը՝ որպեսզի կանխի նոր իշխանությունների հասանելիությունը զենքին։ 
Մինչդեռ սիրիական ցեղերի որոշ առաջնորդներ մտահոգված են, որ Սիոնիստական ռեժիմի նպատակը երկրի ավելի շատ տարածքներ գրավելն է: Նրանք ասում են, որ ռեժիմը ներկայումս փաստացի վերահսկում է սիրիական Կունեյտրա նահանգը՝ գրավյալ տարածքներին սահմանակից երեք նահանգներից մեկը։ 
Նույնիսկ սիրիական դրուզների համայնքի որոշ առաջնորդներ անհանգստանում են, որ Իսրայելի երկարաժամկետ տարածաշրջանային նպատակները կհանգեցնեն Սիրիայում հետագա անկայունության, ինչի հետևանքով երկրում կստեղծվեն նոր նոր խմբավորումներ և լարվածությունը դուսր կգա Սիրիայի սահմաններից։