UNRWA-ի դատարկ պահեստները․ Գազայի ժողովրդի ստվերում թաքնված սովն ու մահը
-
UNRWA-ի դատարկ պահեստները․ Գազայի ժողովրդի ստվերում թաքնված սովն ու մահը
Pars Today- Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում UNRWA-ի գործունեությունն արգելելուց մի քանի ամիս անց, այս անմարդկային արարքի հետևանքներն ակնհայտ են դառնում պաղեստինցիների, հատկապես հատուկ հիվանդություններով տառապող անձանց հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա։
Գազան անբնակելի դարձնելու և պաղեստինյան հողերի էթնիկ զտման ծրագրի իրականացման նպատակով Սիոնիստական ռեժիմը հավանություն է տվել օկուպացված տարածքներում Պաղեստինյան փախստականների օգնության և զբաղվածության գործակալության (UNRWA) գործունեությունը արգելելու ծրագրին: Ինչպես գրում է Pars Today-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը, պաղեստինցի տիկին Հանան Աբու Սաիդը խոսում է այն վտանգների մասին, որ այս իրավիճակը սպառնում է իր և իր երեխաների առողջությանը։Տկն․ Հանան նշում է, որ իրեն չի հաջողվել արյան ճնշման դեղամիջոցներ ձեռք բերել Գազայի կենտրոնում Նուսիրաթ ճամբարում գտնվող UNRWA բժշկական կենտրոնից:
Մեկ այլ պաղեստինցի տիկին՝ Հոդա ալ-Հաթաբը, ով տառապում է սրտի խնդիրներից, UNRWA-ի բժշկական կենտրոն այցելելուց հետո չի հաջողել ինսուլին գտնել իր որդու համար, ով շաքարախտ ունի և այժմ անհանգստացած է նրա վիճակի վատթարացմամբ և հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունվելով։
Պաղեստինցի այս մայրն ասաց.-Մենք պարզեցինք, որ UNRWA-ի բոլոր կենտրոնները փակ են։ Մենք եկել էինք այստեղ մեր դեղատոմսը ստանալու, բայց չնայած այս ամենին, չկարողացանք դեղը ձեռք բերել։ Իսրայելն այսպիսով մեզ մահվան է դատապարտել։ Բավական չէ՞ր մեզ պատահած աղետը։ Տղաս ինսուլին ու շաքարախտի դեղեր է ընդունում, ես ինսուլին չեմ գտնում, եթե ինսուլին չընդունի, պետք է հոսպիտալացվի վերակենդանացման բաժանմունքում։ Իմ ճակատագիրը ևս այսպիսին է, քանի որ ես նույնպես տառապում եմ սրտի խնդիրներից։
Միևնույն ժամանակ, նկատի առնելով UNRWA-ի ալյուրի և պարենային պաշարների դատարկ պահեստները՝ կապված Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության մատակարարումների խոչընդոտման հետ, ահազանգեր են հնչել Գազայի հատվածում սովի նոր ալիքի ձևավորման հնարավորության մասին:
Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի պատերազմը UNRWA-ի դեմ նոր խնդիր չէ և հանդիսանում է Իսրայելի երկարամյա ջանքերի մի մասը՝ դադարեցնելու գործակալության գործունեությունը պաղեստինցի փախստականների խնդիրը վերացնելու նպատակով, հատկապես այն ժամանակ, երբ Գազայի ժողովուրդը խիստ կարիք ունի UNRWA-ի ծառայություններին, հատկապես այդ տարածքում շարունակվող պատերազմի լույսի ներքո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմը նախկինում դատապարտել էր Իսրայելի գործողությունը՝ արգելելու UNRWA-ի գործունեությունը։ Նա X սոցիալական ցանցում՝ նշել էր -Ճշմարտությունն այն է, որ պաղեստինյան տարածքներում UNRWA-ին այլընտրանք չկա։ Այս հաստատությունը, որը հիմնադրվել է 1949 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից, նվազագույնը 5,9 միլիոն պաղեստինցիներին տրամադրում է շտապ օգնություն, կրթություն և առողջապահական ու սոցիալական ծառայություններ: