Պատերազմական հանցագործություններից մինչև 87000 անդամահատումներ. Անդրադարձ իսրայելցիների 5 կարևոր խոստովանություններին
-
Իսրայելական բանակի պաշտոնաթող գեներալ Իցհակ Բրիքը
Pars Today - Իսրայելի բանակի պաշտոնաթող գեներալը խոստովանել է, որ այդ ռեժիմի զինվորականները չեն կարողանում հաղթել պաղեստինյան իսլամական դիմադրության «ՀԱՄԱՍ» շարժմանը։
Ընդունելով ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական բանակի անկարողությունը՝ Իցհակ Բրիքը զգուշացրել է, որ պատերազմի ցանկացած նոր փուլ կարող է վտանգել գերիների կյանքը և մեծացնել իսրայելցի զինվորների կորուստները։ Ըստ ParsToday-ի հաղորդման, որը հղում է անում ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդմանը, իսրայելցի նախկին զինվորական Իցհակ Բրիքը հավելել է. «Ամենամեծ անակնկալն այն է, որ բանակի նոր հրամանատարությունն ընկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրաել Կացի ծուղակը»:
Սիոնիստական ռեժիմը խոստովանում է, որ պաղեստինցիներին օգտագործել է որպես կենդանի վահան
Պաղեստինյան դիմադրության դեմ իսրայելցիների կողմից պարտության ընդունումն ու խոստովանումը պատմության մի կողմն է, իսկ մյուս կողմը` այդ ռեժիմի կողմից պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործելու խոստովանությունն է: Ըստ Mehr լրատվական գործակալության, սիոնիստական «Հաարեց» թերթը անցյալ շաբաթ իր զեկույցում գրել էր, որ իսրայելական ոստիկանությունը, միջազգային ճնշման ներքո, հետաքննություն է սկսել օկուպացիոն բանակի զինվորների կողմից Գազայի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու վերաբերյալ: Ըստ այս հաղորդման՝ Կարմիր Խաչի հետաքննությունները հաստատել են Գազայի ինը բնակիչների մահվան լուրի իսկությունը սիոնիստների կողմից նրանց որպես կենդանի վահան օգտագործելու հետևանքով։ Հետաքննությունը նշում է, որ երբ մի Պաղեստինի քաղաքացի մերժել է իսրայելցի զինվորականի պահանջը՝ մտնել մի շենք, որտեղ իսրայելական բանակը կարծել է ռումբ կա, թիրախավորվել է այդ սիոնիստի արձակած գնդակից և վիրավորվել մեջքի շրջանից։
Խոստովանում են, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի սպառնալիքները ՀԱՄԱՍ-ի դեմ անարդյունավետ են
Սիոնիստական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեն կարողացել իրականացնել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված իրենց սպառնալիքները: Հետևաբար, Սիոնիստական ռեժիմի «i24» հեռուստաալիքը իր հաղորդման մեջ գրել է. ԱՄՆ նախագահը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին, որ Գազայի վրա կբացի դժոխքի դարպասները, իսկ Իսրայելն էլ սպառնացել է այս խմբին, որ նոր պատերազմ կսկսի այս տարածաշրջանի դեմ, բայց ի վերջո ԱՄՆ-ն ուղարկեց իր ներկայացուցչին՝ բանակցելու այս խմբի հետ, իսկ արդյունքն այն է, որ Թրամփն ու Նեթանյահուն չեն կարողացել իրականացնել իրենց սպառնալիքները։
Խոստովանություն՝ Սինվարի զինվորների դեմ Նահալ Օզում սիոնիստների Գոլանի բրիգադի պարտության մասին
Մյուս կողմից, Walla կայքի ռազմական գծով վերլուծաբան Ամիր Բուխբութը վերջերս հայտարարեց. ««Նահալ Օզ» ռազմաբազայի մութ պատկերը ցույց տվեց մեծ թվով զինվորականների առկայությունը, որոնց թիվը հասնում էր 90 հոգու և նրանց մեծ մասը Գոլանի բրիգադից էին, և որ նրանք լիովին պատրաստ չէին պաշտպանությանը և մոտ 15 րոպե անց ջախջախվեցին»: Ամիր Բուխբուտը հավելել է.«ՀԱՄԱՍ-ի ուժերը կարողացան վճռական հաղթանակի հասնել այս ճակատամարտում»։ Ռազմական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ իսրայելական ռեժիմի բանակը չկարողացավ պաշտպանել Նահալ Օզ բազան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության ժամանակ և այդ ձախողումը հանգեցրեց տասնյակ սիոնիստ զինվորների սպանությանը և նրանցից մի քանիսի գերևարմանը՝ մի շարք այլ սիոնիստների հետ միասին:
Խոստովանություն՝ 87000 իսրայելցի զինվորների վիրավորման և անդամահատման մասին
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմից մեկնարկից ի վեր առաջին անգամ խոստովանեց, որ այդ ռեժիմի 87,000 զինվորականներ վիրավորվել են պաղեստինյան դիմադրության դեմ մարտերում։ Անդրադառնալով վերջին մարտերի ժամանակ բանակին օգնության համար զորակոչված պահեստազորայինների վնասվածքներին և անդամահատումներին, զեկույցում նշվում է, որ իսրայելական բանակում վիրավորված և անդամահատված զինվորների կեսը 30 տարեկանից ցածր է։