Եմենի զարգացումները | Անսարուլլահ. Զղջում կպարտադրենք Թրամփին աջակցող ամերիկացիներին
-
Ամերիկյան ավիակիր USS Harry Truman
Pars Today.- Եմենի «Անսարուլլահ» շարժման գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի Եմենի դեմ ԱՄՆ-ի հարձակումների շարունակման կապակցությամբ:
Ըստ Pars Today-ի՝ Եմենի «Անսարուլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Աբդուլ Մալիք Բադրեդդին Ալ-Հութին կիրակի երեկոյան իր ելույթում զգուշացրել է ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումների շարունակման կապակցությամբ, ասելով.- Ի պատասխան այս ագրեսիաների՝ մենք թիրախավորել ենք ամերիկյան ավիակիրը, և եթե այդ հարձակումները շարունակվեն, մենք ավելի շատ տարբերակներ կիրականացնենք։
Նշելով, որ Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումներն իրականացվում են սիոնիստ թշնամուն աջակցելու համար, Ալ-Հութին ընդգծել է.-Գազայի նկատմամբ իր բարոյական պարտավորություններից հրաժարվելու համար Եմենի վրա ճնշում գործադրելը չի հասնի իր նպատակներին:
Նա ասել է.«Եմենը հակահարված կտա հակամարտությունը սրելով և կպատասխանի ԱՄՆ-ին՝ թիրախավորելով ավիակիրներն ու ռազմանավերը և կանխելով թշնամու նավերի անցուդարձը»:
Միևնույն ժամանակ, երբ Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հութին նախազգուշացնում էր Ամերիկային, Եմենի Անսարուլլահ շարժման առաջնորդներից Հիզամ ալ-Ասադը նույնպես ասաց.-Մենք չենք ընդունի մեր երկրի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունը և ամերիկացի ընտրողներին կստիպենք զղջալ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրելու համար։
Եմենի Անսարուլլահ շարժման խոսնակ Մուհամմեդ Աբդուլ Սալամը ևս մի ուղերձում ընդգծել է, որ Եմենի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան կրկին ռազմականացնելու է իրավիճակը Կարմիր ծովում։
Նա հավելել է.«Այս ագրեսիան էլ ավելի է խրախուսում Սիոնիստական ռեժիմին շարունակել Գազայի հատվածի դաժան պաշարումը»:
Ավելի վաղ Եմենի «Անսարուլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմադ Ալ-Բախիթին իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ Եմենի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան արդարացում չունի, և մենք հարձակմանը կպատասխանենք հարձակմամբ։
Եմենի զինված ուժերը երկուշաբթի առավոտյան հայտարարություն են տարածել, որ վերջին մի քանի ժամում երկրորդ անգամ հաջողությամբ թիրախ են դարձրել ամերիկյան USS Harry Truman ավիակիրը՝ խափանելով Եմենի դեմ ավիահարձակումը։
Եմենի սեպտեմբերի 26 լրատվական գործակալությունը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ Սանաայի և մի քանի այլ նահանգների վրա ԱՄՆ օդային 47 հարձակումների նահատակների և վիրավորների թիվը հասել է 151-ի: