Շարունակվում է Եմենի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան. 72 հարձակում 24 ժամում
Pars Today - Լրատվական աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը վերջին 24 ժամում 72 ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջաններին։
Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին 24 ժամում 72 անգամ ռմբակոծել են Եմենի Սանա, Սաադա, Ամրան, Մարիբ, Ալ-Ջաուֆ և Ալ-Հոդեյդա շրջանները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Երեկ (ուրբաթ) առավոտյան ԱՄՆ ռազմական ինքնաթիռները այդ երկրի վրա հարձակումների նոր փուլում ռմբակոծել են Սանայի միջազգային օդանավակայանը, իսկ հինգ անգամ հարձակման են ենթարկվել Եմենի հյուսիսում Սաադա նահանգի Ալ-Սալեմ շրջանը և Ալ-Սաֆրա շրջանի Ալ-Ասայեդ ենթաշրջանը:
«Անսարուլլա» լրատվական կայքը հայտնել է, որ ուրբաթ գիշերը մայրաքաղաք Սանային և Եմենի Սաադա և Ալ-Ջաուֆ նահանգներին ամերիկյան օդուժի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են:
ԱՄՆ-ը և Բրիտանիան, ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի, անցած ամիս օդային հարվածներ են հասցրել Եմենի դեմ՝ թիրախավորելով այդ երկրի բնակելի թաղամասերն ու քաղաքացիական կենտրոնները:
Եմենի Անսարուլլահ շարժման քաղաքական բյուրոն հայտարարություն է տարածել, որում թշնամական և հանցավոր արարք է որակել ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդային հարվածները Սանայում բնակելի թաղամասերին։
Այս կապակցությամբ Եմենի զինված ուժերը ընդգծել են, որ շարունակելու են դիմակայել ամերիկյան ագրեսիային և կանխել սիոնիստական ռեժիմի նավերի անցումը, քանի դեռ ամբողջությամբ չի դադարեցվել Գազայի հատվածի դեմ ագրեսիան և այդ շրջանի պաշարումը։