Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աղսա մզկիթում մասնակցել են Ֆեթրի տոնի աղոթքին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i230816-Տասնյակ_հազարավոր_պաղեստինցիներ_Ալ_Աղսա_մզկիթում_մասնակցել_են_Ֆեթրի_տոնի_աղոթքին
Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աղսա մզկիթում մասնակցել են Ֆեթրի տոնի աղոթքին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 30, 2025 11:17 Asia/Tehran
  • Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աղսա մզկիթում մասնակցել են Ֆեթրի տոնի աղոթքին

Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աղսա մզկիթում մասնակցել են Ֆեթրի տոնի աղոթքին։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը՝ հաղորդում է, որ աղոթքին մասնակցել է 120 հազար պաղեստինցի։ 

 Palestine Today հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ֆեթրի տոնի աղոթքն անցկացվել է չնայած սիոնիստ օկուպանտների կողմից ձեռնարկված անվտանգության խիստ միջոցառումներին և բռնագրավված Երուսաղեմի Հին քաղաքի և Ալ-Աղսա մզկիթի մուտքերի խիստ հսկողությանը:

Ալ-Աղսա մզկիթի տնօրենը Al-Araby հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իսրայելցի օկուպանտներն Արևմտյան ափի մոտ 3 միլիոն պաղեստինցիների թույլ չեն տվել Ռամադան սուրբ ամսվա ընթացքում մտնել Ալ-Աղսա մզկիթ։ 

 Պաղեստինի նվիրատվության նախարարությունը հայտարարել է, որ բռնազավթիչները պաղեստինցիներին թույլ չեն տվել Ֆեթր տոնի կապակցությամբ մտնել Աբրահամի մզկիթի ոչ մի հատված, ներառյալ  սրբավայրը շրջապատող տարածքները։
Սիոնիստական ռեժիմը մշտապես ու բոլոր առիթներով սահմանափակում է հավատացյալների մուտքն Ալ-Աղսա մզկիթ։ Սիոնիստները տոների ժամանակ սահմանում են խիստ ստուգումներ, խոչընդոտելով հավատացյալների մուտքը մզկիթ։

Միևնույն ժամանակ, այս ռեժիմը հնարավորություն է տալիս սիոնիստ ավանաբնակներին հարձակվել Պաղեստինի քաղաքների և Հորդանան գետի հյուսիսում գտնվող իսլամական ու պատմական սրբավայրերի վրա, հատկապես Հեբրոնում գտնվող Աբրահամի մզկիթի և Երուսաղեմի Ալ-Աղսայի մզկիթի վրա: