Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Եմենի վրա հարձակվելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i230838-Նեթանյահուն_շնորհակալություն_է_հայտնել_ԱՄՆ_ին_Եմենի_վրա_հարձակվելու_համար
Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, որին ներկա են եղել նաև իսրայելցի գերիների հարազատները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակություններին, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Դիմադրությունը զինաթափվի և շարժման առաջնորդները հեռանան Գազայից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 31, 2025 10:01 Asia/Tehran
  • Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Եմենի վրա հարձակվելու համար

Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, որին ներկա են եղել նաև իսրայելցի գերիների հարազատները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակություններին, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Դիմադրությունը զինաթափվի և շարժման առաջնորդները հեռանան Գազայից։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Եմենի դեմ ռազմական գործողությունների համար և հայտարարել, որ հավատարիմ է բոլոր իսրայելցի գերիներին  ռազմական և քաղաքական ճանապարհներով վերադարձնելւու իր խոստմանը։

Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով կա 43 զոհ 
Կիրակի օրը, Ֆեթրի տոնին զուգահեռ, Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի վրա, որի հետևանով կան զոհեր։ 
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից դուրս են բերվել 8 օր առաջ Ռաֆահում անհետ կորած 7 փրկարարների, 5 քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների և ևս երկու քաղաքացու դիերը։ 

«Հաարեց»․ Իսրայելը Գազայի բնակիչներին օգտագործել է որպես կենդանի վահան
Իսրայելական «Հաարեց» թերթը գրել է, որ իսրայելցի զինվորները օրական առնվազն վեց անգամ    Գազայի խաղաղ բնակիչներին օգտագործել են որպես կենդանի վահան։
Հղում անելով արդեն 9 ամիս Գազայում գտնվող բարձրաստիճան սպայի, թերթը գրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին այդ սպան ականատես է եղել «Մժեղների արձանագրություն» անունը կրող մարտավարության իրականացմանը։

Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ Գազայի վրա հարձակումնրը դադարեցնելու համար

ՀԱՄԱՍ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Սիոնիստական ռեժիմին ստիպել դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա, վերադառնալ պայմանավորվածություններին և վերջ տալ պաղեստինցիների արյունահեղությանը: 
Անդրադառնալով Ֆեթրի տոնին Իսրայելի իրականացրած նոր ոճրագործությանը, շարժումը հայտարարել է. «Տոնի օրը վրաններում ապրող երեխաների սպանությունը ևս մեկ անգամ բացահայտում է օկուպացիոն ռեժիմի ֆաշիստական էությունը և ցանկացած մարդկային և բարոյական արժեքներից հեռու լինելը»:

Իսրայելը ներկայացրել է Գազայում հրադադարի բանակցությունների իր ծրագիրը

Հինգշաբթի երեկոյան Իսրայելի ռեժիմը ստացել է Գազայում հրադադարի և գերիների փոխանակման շուրջ ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցություններում միջնորդ կողմի ծրագիրը և ներկայացրել սեփական ծրագիրը։ 
Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքի հաղորդմամբ Թել Ավիվը պահանջել է ազատ արձակել 10 գերիների և վերադարձնել 11 մահացած գերիների մարմինները։ 
Իսկ Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Խալիլ ալ Հայյան շաբաթ երեկոյան հայտարարել է, որ շարժումը համաձայն է Եգիպտոսից և Կատարից ստացած նոր առաջարկին և հույս է հայտնել, որ Իսրայելի ռեժիմը չի խոչընդոտի այս համաձայնագրի իրականացմանը։