Համաշխարհային համերաշխություն Գազայի և Պաղեստինի հետ
Գազային աջակցելու ՀԱՄԱՍ-ի կոչից հետո, աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Բեռլինում և Ռաբաթում, Պաղեստինի աջակիցները դուրս են եկել փողոցներ: Այս ցույցերի անցկացումը վկայում է Գազայի ժողովրդի հետ համաշխարհային համերաշխության աճի և այն մասին, որ հասարակությունները ճնշում են գործադրում կառավարությունների վրա՝ գործելու մարդու իրավունքների պաշտպանությանը համահունչ և դադարեցնելու բռնությունը այս տարածաշրջանում։
Ցուցարարները կրել են պաղեստինյան դրոշներ և վանկարկել կարգախոսներ, ընդգծելով աշխարհի տարբեր քաղաքներում Գազայի ժողովրդին աջակցության լայնածավալ ցույցեր անկացնելու անհրաժեշտությունը։
Գազայում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Եվ բողոքի նման ցույցերը կարող են համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել այդ ճգնաժամի վրա և ճնշում գործադրել կառավարությունների վրա՝ ավելի ամուր դիրքորոշում հայտնելու ի պաշտպանություն Պաղեստինի իրավունքների:
Հաշվի առնելով Գազայի ճգնաժամային պայմանները, նման ցույցերը կարող են հանգեցնել քաղաքական և սոցիալական փոփոխությունների համաշխարհային մակարդակով: