Իսրայելցիների շրջանում համատարած դժգոհություն է․ Կա արտահերթ ընտրությունների պահանջ
-
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
Իսրայելում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Պաղեստինի օկուպացված տարածքների բնակիչների մեծամասնությունը ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել՝ Նեթանյահուի կաբինետի աշխատանքից դժգոհ լինելու պատճառով։
Համաձայն Parstoday-ի հաղորդման, Իսրայելի 13-րդ ալիքի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ օկուպացված տարածքների բնակիչների 59,2 տոկոսը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է պաշտոնանկ անել «Շաբակի» (Իսրայելի ներքին անվտանգության կազմակերպություն) ղեկավար, նախարարների կաբինետի դատական խորհրդական Ռոնեն Բարրին՝ անձնական դրդապատճառներով։
Այս հարցման մասնակիցների 55,7 տոկոսը ցանկացել է հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ։
Նեթանյահուի կաբինետի ձախողումը իսրայելցի գերիներին վերադարձնելու հարցում, օկուպացված տարածքներում բնակիչների արտահերթ ընտրությունների անցկացնելու հիմնական պատճառներից մեկն է։
Մինչդեռ սիոնիստական լրատվամիջոցները հինգշաբթի գիշերը հայտնել են Թել Ավիվում այդ ռեժիմի ոստիկանության եւ սիոնիստ գերիների ընտանիքների միջեւ բախումների մասին:
Այս հաղորդման համաձայն՝ սիոնիստ գերիների ընտանիքները ցույցեր են անցկացրել Թել Ավիվում՝ պահանջելով ավարտին հասցնել պաղեստինյան խմբավորումների հետ գերիների փոխանակման համաձայնագիրը։
Նշվում է, որ այս ռեժիմի ոստիկանությունը սիոնիստ վերաբնակիչների ցույցն օրինական չի համարել եւ նրանց ցրելու համար դիմել է ուժի կիրառմանը:
Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները մանրամասնություններ չեն հրապարակել այս ռեժիմի ոստիկանների և Գազայում գտնվող սիոնիստ գերիների ընտանիքների միջև բախման մասին: