Ի՞նչ է ասել Ջոզեֆ Աունը ամերիկացի Օրթագուսի հետ հանդիպմանը
-
Արեւմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ բանագնաց Մորգան Օրթագուսը Բեյրութի Բաաբդա պալատում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ
Ամերիկացի բանագնացի հետ հանդիպմանը Լիբանանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմը պետք է հավատարիմ մնա թիվ 1701 բանաձեւի իրագործմանը եւ դադարեցնի իր ագրեսիան լիբանանի դեմ։
Ըստ Parstoday-ի, ամերիկացի բանագնաց Մորգան Օրտագուսը Բեյրութի Բաաբդա պալատում հանդիպել և զրուցել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ։
Հաղորդման համաձայն՝ Լիբանանի նախագահը Օրտագուսի հետ հանդիպման մասին ասել է. «Մենք ընդգծեցինք Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի իրագործման և դրան Իսրայելի հավատարմության անհրաժեշտությունը»։
Աունը հավելել է. «Հենց Իսրայելն է խախտում հրադադարը, և Իսրայելի կողմից ագրեսիան ու հրադադարի խախտումները պետք է դադարեցվեն»։
Նա հստակեցրել է. -«Այս հանդիպման ընթացքում մենք նաև ընդգծեցինք լիբանանյան բանակի կողմից բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվելու և Սիոնիստական ռեժիմի օկուպացիայից Լիբանանի ազատագրված տարածքներում իր դերակատարման անհրաժեշտությունը»։
Ջոզեֆ Աունն այն դեպքում է ընդգծել Սիոնիստական ռեժիմի ագրեսիային վերջ դնելու անհրաժեշտությունը, երբ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմն իր վերջին ելույթում ասել է․-«Եթե Իսրայելը կարծում է, որ Դահիայի, Հարավի և Բեքաայի վրա հարձակումներով կարող է նոր հավասարումներ պարտադրել, չարաչար սխալվում է»։
Նա ընդգծել է. -«Իսրայելը չպետք է թերագնահատի մեր հայտարարությունները, քանի որ այս ռեժիմի անհավատարմության դեպքում, սեղանին այլ տարբերակներ կլինեն»։
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը նշելով, որ չի կարելի ընդունել, որ Իսրայելի ռեժիմը ազատորեն թիրախավորի Լիբանանը և երբ կամենա հարձակում գործի, հավելել է․-«Մենք թույլ չենք տա որևէ մեկին խլել Իսրայելին դիմակայելու մեր ուժը»։
«Մինչև հիմա համբերել ենք, որպեսզի նրանց հնարավորություն տանք, բայց երկրի պաշտոնյաները պետք է իմանան, որ ամեն ինչ չափ ու սահման ունի», ասել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը։