ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Գազան դարձել է սպանդանոց
Ապրիլ 09, 2025 11:07 Asia/Tehran
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Գազան դարձել է սպանդանոց։ Ավելի քան մեկ ամիս այդ հատված որևէ օգնություն չի ուղարկվել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Գազան մնացել է առանց սննդի, վառելիքի և դեղորայքի պաշարների:
Օգնության դադարեցման հետևանքով մարդկանց շրջանում խուճապ է տարածվել։ Գազան վերածվել է սպանդանոցի, իսկ խաղաղ բնակիչները մահվան անվերջանալի շրջափուլի մեջ են»: