Բաղայի. Իրանը դատապարտում է Ալ-Մոամեդանի հիվանդանոցում սիոնիստների ոճրագործությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231352-Բաղայի._Իրանը_դատապարտում_է_Ալ_Մոամեդանի_հիվանդանոցում_սիոնիստների_ոճրագործությունը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Գազայի Ալ-Մոամեդանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հերթական հարձակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 14, 2025 09:19 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանը դատապարտում է Ալ-Մոամեդանի հիվանդանոցում սիոնիստների ոճրագործությունը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Գազայի Ալ-Մոամեդանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հերթական հարձակումը:

Իսմայիլ Բաղային միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, կոչ է արել խստորեն արձագանքել այս սարսափելի հանցագործությանը:

Նա հավելել է, որ օկուպանտ ռեժիմի սպառազինական ու ֆինանսական աջակիցները, հատկապես ԱՄՆ-ն, Բրիտանիան և Գերմանիան, անմիջական պատասխանատվություն են կրում Իսրայելի հանցագործությունների համար: