Ի՞նչ է փնտրում Սիոնիստական ռեժիմը «Մորագ» առանցքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231360-Ի_նչ_է_փնտրում_Սիոնիստական_ռեժիմը_Մորագ_առանցքում
Գազան ռմբակոծելուն զուգահեռ, Իրսայելի բանակն ակտիվացրել է հարձակումները նաև «Մորագ» առանցքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2025 07:01 Asia/Tehran
  • Ի՞նչ է փնտրում Սիոնիստական ռեժիմը  «Մորագ» առանցքում

Գազան ռմբակոծելուն զուգահեռ, Իրսայելի բանակն ակտիվացրել է հարձակումները նաև «Մորագ» առանցքում։

Հղում անելով  Arabi Al-Jadeed-ին, Pars Today-ը հայտնում է․ «Մարտին Գազայում պատերազմի վերսկսումից ի վեր, իսրայելական օկուպանտ բանակը ձգտում է ռազմական գործողությունների միջոցով ստեղծել դաշտային նոր իրականություն, իսկ ռեժիմի  վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Ֆիլադելֆիա 2» կամ «Մարագ» առանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակի մասին՝ Ռաֆահ քաղաքը Խան Յունիս քաղաքը բաժանելու նպատակով։  
Ավելի քան 12 կիլոմետր տարածք ընդգրկող այս հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանելով, օկուպանտները Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը, որն արտաքին աշխարհի միակ դարպասն է, կանջատեն Գազայի  այլ հատվածներից, հատկապես՝  հյուսիսից և կենտրոնից։ Եթե օկուպանտները վերահսկողություն սահմանեն «Մորագ» առանցքի վրա, տեղի կունենա այն, ինչ եղավ «Նեցարիմի» առանցքում, որը երկու մասի է բաժանում Գազայի հատվածը։ Այդպիսով, կհասնի Գազայի 360 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքի 74 քառակուսի կիլոմետրը «բուֆերային գոտու» տեսքով, կհայտնվի ռեժիմի վերահսկողության տակ։
Այս ժամանակահատվածում Դիմադրության և իսրայելական բանակի միջև լուրջ  առճակատում չի եղել։ Կարծես թե ռազմական մարտավարության մեջ փոփոխություններ են եղել, և ՀԱՄԱՍ-ի   ռազմական թևը՝ «Էզեդդին  ալ-Ղասամ բրիգադները», խուսափում է հակամարտությունից՝ հաշվի առնելով իսրայելական օկուպացիոն բանակի աստիճանական և դանդաղ առաջխաղացումը Գազայի հատվածում, հատկապես արևելյան շրջաններում: Սա վկայում է այն մասին, որ Դիմադրությունը շարունակում է նախընտրել բանակցությունների տարբերակը՝  համաձայնության գալու համար։
Ռազմական հարցերով արաբ վերլուծաբան Ռամի Աբու Զուբեյդան այս առնչությամբ ասել է. ««Մորագը» մեկուկես տարի պատերազմից հետո վերահսկողության տակ վերցնելու օկուպանտների որոշումը համահունչ է Գազայի հատվածի անվտանգության և քաղաքական իրավիճակի վերանայման ռազմավարությանը: Իսրայելը ցանկանում է ճնշում գործադրել Դիմադրության վրա և ստիպել գնալ ավելի շատ զիջումների գերիների փոխանակման համաձայնագրում»։
Իսկ արաբ քաղաքական վերլուծաբան Իյադ Ալ-Ղուրն Al-Arabi Al-Jadeed-ին ասել է. «Զավթիչները «Մորագ» առանցքը դիտարկում են որպես ուժեղ դաշտային լծակ, և դա երևում է շտաբի պետ Էյալ Զամիրի, պաշտպանության նախարար Իսրաել Կացի և նույնիսկ անձամբ Նեթանյահուի բազմաթիվ հայտարարություններից։ Այն, ինչ կատարվում է այսօր, նման է «Նեցարիմի» առանցքում տեղի ունեցածին։ Այն ժամանակ, համաձայնության փուլում օկուպանտները ստիպված էին ամբողջությամբ դուրս գալ այս առանցքից։ Իսկ «Մորագը» վերահսկելու նպատակը տեղում պաղեստինյան Դիմադրության վրա ճնշում գործադրելն է»։