Եմենը երկինքն ու ծովն անապահով է դարձրել Իսրայելի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231414-Եմենը_երկինքն_ու_ծովն_անապահով_է_դարձրել_Իսրայելի_համար
Եմենի զինված ուժերը զգալի հարվածներ են հասցրել իսրայելական ռեժիմի ռազմական օբյեկտներին՝ կատարելով ճշգրիտ հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 15, 2025 17:15 Asia/Tehran
  • Եմենը երկինքն ու ծովն անապահով է դարձրել Իսրայելի համար

Եմենի զինված ուժերը զգալի հարվածներ են հասցրել իսրայելական ռեժիմի ռազմական օբյեկտներին՝ կատարելով ճշգրիտ հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումներ:

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին կիրակի գիշերը հայտարարել է, որ օկուպացված Աշդոդ շրջանում գտնվող «Սուդետմեյխա» ռազմակայանը և Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը թիրախավորվել են «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռի կիրառմամբ։ Հարձակումները, որոնք լայնորեն խաթարեցին օդանավակայանի աշխատանքը, պատասխան էին Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում Իսրայելի հանցագործություններին:

Բացի այդ, Եմենի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը ցուցադրել է իր օպերատիվ հնարավորությունները՝ թիրախավորելով Աշքելոնում գտնվող կենսական նշանակության օբյեկտը և իսրայելական դիրքերը օկուպացված Յաֆֆայի շրջանում: Եբրայական լրատվամիջոցները հաղորդում են, որ ազդանշանները հնչել են ավելի քան 300 քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում և Թել Ավիվում, և իսրայելական իշխանությունները փորձում են որսալ Եմենի հարձակումները:

Եմենի դիմադրության ուժերը ընդգծել է, որ այդ գործողությունները կշարունակվեն մինչև Իսրայելի ագրեսիայի ամբողջական դադարեցումը և Գազայի պաշարման վերացումը։ Այս հարձակումները ծանր հարված են հասցրել Սիոնիստական ​​ռեժիմին ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ու հոգեբանական առումներով, և բացահայտում են այդ ռեժիմի խոցելիությունը դիմադրության կամքի նկատմամբ: