Եմենի «Անսարալլահ». Զոհերը զինաթափված են, մարդասպանները՝ զինված
-
ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ուղարկված զենքը և զինամթերքը
Yedioth Ahronoth թերթը գրել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն առաջիկայում ԱՄՆ-ից կստանան 13 հազատ նոր զենք ու օդային զինամթերք։
Բեռը ներառում է 10 հազար զենք, որոնց առաքումը դադարեցվել էր Բայդենի նախագահության օրոք։ Դրա միջոցով ռեժիմը կլրացնի Պաղեստինի դեմ 18-ամսյա պատերազմի ընթացքում սպառված պաշարները։
Եմենի «Անսարալլահ» շարժման տեղեկատվական գրասենյակի ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերն այս կապակցությամբ գրել է. «Ամերիկան զինաթափում է զոհին և ավելի շատ զենք է տալիս մարդասպանին։ Դա կեղծավորություն է»։
Միևնույն ժամանակ, ամերիկյան ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Ալ-Հոդեյդայի արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ, այդ թվում՝ Ալ-Ջուհֆը, Ալ-Ղադիրը, Ալ-Աբդիան և Քամրան կղզին: Քամրան կղզին մեծ նշանակություն ունի՝ Կարմիր ծովում իր ռազմավարական դիրքի շնորհիվ։ Այս հարձակումները Սիոնիստական ռեժիմին աջակցելու և Եմենի կողմից սահմանած ծովային շրջափակումը ճեղքելու ԱՄՆ-ի ջանքերի շարունակությունն են: Դրանց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Չնայած այս ագրեսիային, Եմենի զինված ուժերը շարունակում են ռազմական գործողություններն ի աջակցություն պաղեստինյան Դիմադրության և Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսում թիրախավորում ամերիկյան նավերն ու ոխոցում առաջադեմ ԱԹՍ-ները։ Եմենի արևմտյան ափին լարվածությունը կտրուկ աճել է վերջին շաբաթներին։