Հայացք Սիոնիստական ռեժիմի չորս մահացած վարչապետների կատարած հանցագործություններից մի քանիսին
-
2016թ մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը «Լիկուդ» կուսակցության հանդիպմանը։ Նրա հետևում նախկին վարչապետ Մենախեմ Բեգինի նկարն է։
1948 թ․ հիմնադրման օրվանից սկսած, Սիոնիստական ռեժիմը, որը գլխավորում էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Դեյվիդ Բեն-Գուրիոնը, Մենախեմ Բեգինը, Իցհակ Շամիրը և Արիել Շարոնը, մշտապես կոտորել է Պաղեստինի ժողովրդին, տեղահանել ու ճնշել։
Այս չորս վարչապետերը ատելույթնա են արժանացել ազատախոհ ազգերի կողմից, հատկապես պաղեստինցիների կողմից իրենց հանցագործությունների պատճառով:
Դեյվիդ Բեն-Գուրիոն
Իսրայելի վարչապետ 1948-1953 և 1955-1963 թթ.
Սիոնիստական ռեժիմի հիմնադիր Բեն-Գուրիոնը եղել է 1948թ. Նաքբայում պաղեստինցիների էթնիկ զտումների հեղինակըը: Ըստ Իլան Փափեի «Էթնիկ զտումները Պաղեստինում» գրքի՝ այդ շրջանում ապրող 900 հազար պաղեստինցիներից շուրջ 720 հազարը ենթարկվել են բռնի տեղահանման: Բեն-Գուրիոնը, ով նաև պատերազմի նախարարն էր, գլխավորում էր «Հագանա» ահաբեկչական խմբավորումը։ Խումբը պատասխանատու էր բազմաթիվ ջարդերի համար, այդ թվում՝ Ալ-Լոդ գյուղի կոտորածը, որի ժամանակ սպանվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ «Առանց ազգի հողը՝ հող չունեցող ազգի համար» քաղաքականության շրջանակներում նա իրականացրեց մի ծրագիր, որը մշակվել էր 1930-ականներից։
Մենախեմ Բեգին
Իսրայելի վարչապետ 1977-1983 թթ.
Բեգինն` «Իրգուն» ահաբեկչական խմբավորման առաջնորդն էր, որը 1948 թվականի ապրիլին իրականացրեց Դեյր Յասինի կոտորածը: Այս միջադեպի ժամանակ 132 զինված հրեաներ սպանեցին ավելի քան 200 պաղեստինցի խաղաղ բնակիչների, այդ թվում` կանանց և երեխաների: Բեգինի վարչապետության օրոք 1982 թվականին Լիբանան ներխուժումը հանգեցրեց Սաբրայի և Շատիլայի կոտորածներին, որոնց ընթացքում սպանվեց 3 հազար 500 պաղեստինցի և լիբանանցի: Միավորված ազգերի կազմակերպությունը կոտորածն անվանել է «ռազմական հանցագործություն»:
Յիցհակ Շամիր
Իսրայելի վարչապետ 1983-1984 և 1986-1992 թթ.
Շամիրը Stern ահաբեկչական խմբավորման առաջնորդն էր, որը նույնպես ներգրավված է եղել Դեյր Յասինի ջարդերին և հետագայում մեղադրվել միջազգային պաշտոնյաների, այդ թվում՝ 1944 թվականին Լորդ Մոյնի սպանության մեջ: Նրա վարչապետության ընթացքում Առաջին ինթիֆադան (1987-1993 թթ.) նշանավորվել է դաժան բռնաճնշումներով, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ, վիրավորվեցին տասնյակ ահզարավոր ուրիշներ։ Շամիրի օրոք ավանաշինության անօրինական քաղաքականությունն ընդլայնվեց։
Արիել Շարոն
Իսրայելի վարչապետ 2001-2006 թթ.
Շորոնն իր բոլոր հանցագործություններում առաջնորդվել է առանց զգացմունքների կամ հույզերի։ Նրա հանցագործությունները ներառում են 1982 թվականին Սաբրայի և Շատիլայի դաժան կոտորածը, որի ժամանակ սպանվել է 3500 պաղեստինցի։
2000 թվականին Ալ-Աղսա մզկիթ նրա մուտքից հետո մեկնարկեց «Ալ Աղսայի» ինթիֆադան։
Նա նաև հրամայել է սպանել շեյխ Ահմեդ Յասինին և Աբդելազիզ ալ Ռանտիսին:
Սրանք Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների միայն մի մասն են։ Եվ այսօր Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանցագործությունները և ցեղասպանության ենթարկում Գազայում՝ Պաղեստինի էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում։