«Ուրիշ հող չկա», պատմություն՝օկուպանտների դեմ պաղեստինցիների անվերջանալի դիմադրության մասին+թիզեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231460-Ուրիշ_հող_չկա_պատմություն_օկուպանտների_դեմ_պաղեստինցիների_անվերջանալի_դիմադրության_մասին_թիզեր
«Ուրիշ հող չկա», վավերագրական ֆիլմը, որը 2025 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, ներկայացնում է սիոնիստական ​​օկուպացիայի դեմ պաղեստինցիների դիմադրության պատմությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 16, 2025 17:46 Asia/Tehran
  • «Ուրիշ հող չկա», պատմություն՝օկուպանտների դեմ պաղեստինցիների անվերջանալի դիմադրության մասին+թիզեր

«Ուրիշ հող չկա», վավերագրական ֆիլմը, որը 2025 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, ներկայացնում է սիոնիստական ​​օկուպացիայի դեմ պաղեստինցիների դիմադրության պատմությունը:

Այս ֆիլմը պաղեստինյան մի  թիմի և խաղաղության ջատագովների համագործակցության արդյունք է, ովքեր բողոքում են պաղեստինյան տարածքների օկուպացիայի և անօրինական քաղաքատիպ ավանների կառուցման դեմ: Ֆիլմը պատրաստել են՝ Յուվալ Աբրահամը, Ռաշել Զորը, Համդան Բիլալը և Բազել Ադրան,որոնք ևս  գտնվում են օկուպանտների սպառնալիքի տակ:

Ֆիլմի պատմությունը
Ֆիլմի պատմությունը պտտվում է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող «Մոսաֆերիթա» գյուղի շուրջ, որը օկուպացվել է 2002-2022 թվականներին: Ռազմական բազա կառուցելու պատրվակով Սիոնիստական ​​բանակը վտարել է պաղեստինցիներին իրենց տներից և ավերել տները, դպրոցները և ենթակառուցվածքները: Բողոքարարները  ձերբակալվել ու բանտարկվել են, իսկ մնացածներն ստիպված են եղել ապրել վրաններում։ Բռնությունը սրվել է սիոնիստական ​​ավանների բնակիչներին ցուցաբերվող աջակցության հետևանքով։

Ֆիլմն ավարտվում է այն ժամանակ, երբ «Մոսաֆերիթա»-ն արդեն վերածել են ռազմաբազայի, իսկ նրա  մերձակա տարածքները պատրաստում են անօրինական  ավաններ կառուցելու համար։

Ի՞նչ է իրականությունը։
Այս վավերագրական ֆիլմը բացահայտում է սիոնիստների ​​օկուպացիայի մեթոդները՝ սկսած տների ավերումից և խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունից մինչև ՄԱԿ-ի բանաձևերի  անտեսումը: Ֆիլմ պատրաստողները ներկայացնելով պաղեստինցիների դեմ ամենօրյա հանցագործությունները,մարտահրավեր են նետում համաշխարհային խղճին: «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունից հետո այս վավերագրական ֆիլմի հեռարձակումը ցույց է տալիս, որ իրազեկ ժողովուրդները դեմ են սիոնիստների ​​օկուպացիային և իրենց համարում են ճնշված պաղեստինցիների կողմը:

 

«Ուրիշ հող չկա» վավերագրական ֆիլմի թիզերը դիտելու համար սեղմեք այստեղ։