«Ուրիշ հող չկա», պատմություն՝օկուպանտների դեմ պաղեստինցիների անվերջանալի դիմադրության մասին+թիզեր
«Ուրիշ հող չկա», վավերագրական ֆիլմը, որը 2025 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, ներկայացնում է սիոնիստական օկուպացիայի դեմ պաղեստինցիների դիմադրության պատմությունը:
Այս ֆիլմը պաղեստինյան մի թիմի և խաղաղության ջատագովների համագործակցության արդյունք է, ովքեր բողոքում են պաղեստինյան տարածքների օկուպացիայի և անօրինական քաղաքատիպ ավանների կառուցման դեմ: Ֆիլմը պատրաստել են՝ Յուվալ Աբրահամը, Ռաշել Զորը, Համդան Բիլալը և Բազել Ադրան,որոնք ևս գտնվում են օկուպանտների սպառնալիքի տակ:
Ֆիլմի պատմությունը
Ֆիլմի պատմությունը պտտվում է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող «Մոսաֆերիթա» գյուղի շուրջ, որը օկուպացվել է 2002-2022 թվականներին: Ռազմական բազա կառուցելու պատրվակով Սիոնիստական բանակը վտարել է պաղեստինցիներին իրենց տներից և ավերել տները, դպրոցները և ենթակառուցվածքները: Բողոքարարները ձերբակալվել ու բանտարկվել են, իսկ մնացածներն ստիպված են եղել ապրել վրաններում։ Բռնությունը սրվել է սիոնիստական ավանների բնակիչներին ցուցաբերվող աջակցության հետևանքով։
Ֆիլմն ավարտվում է այն ժամանակ, երբ «Մոսաֆերիթա»-ն արդեն վերածել են ռազմաբազայի, իսկ նրա մերձակա տարածքները պատրաստում են անօրինական ավաններ կառուցելու համար։
Ի՞նչ է իրականությունը։
Այս վավերագրական ֆիլմը բացահայտում է սիոնիստների օկուպացիայի մեթոդները՝ սկսած տների ավերումից և խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունից մինչև ՄԱԿ-ի բանաձևերի անտեսումը: Ֆիլմ պատրաստողները ներկայացնելով պաղեստինցիների դեմ ամենօրյա հանցագործությունները,մարտահրավեր են նետում համաշխարհային խղճին: «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունից հետո այս վավերագրական ֆիլմի հեռարձակումը ցույց է տալիս, որ իրազեկ ժողովուրդները դեմ են սիոնիստների օկուպացիային և իրենց համարում են ճնշված պաղեստինցիների կողմը:
«Ուրիշ հող չկա» վավերագրական ֆիլմի թիզերը դիտելու համար սեղմեք այստեղ։