Ամերիկացի վերլուծաբան. Հնարավոր չէ եմենցիներին ստիպել դադարեցնել հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231582-Ամերիկացի_վերլուծաբան._Հնարավոր_չէ_եմենցիներին_ստիպել_դադարեցնել_հարձակումները
Անդրադառնալով Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումներին ու Վաշինգտոնի նպատակների ձախողմանն Al-Arabi Al-Jadeed-ը գրել է, որ «Անսարալլահ» շարժումը որդեգրել է «ակն ընդ ական» քաղաքականություն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2025 10:06 Asia/Tehran
  • Ամերիկացի վերլուծաբան. Հնարավոր չէ եմենցիներին ստիպել դադարեցնել  հարձակումները

Անդրադառնալով Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումներին ու Վաշինգտոնի նպատակների ձախողմանն Al-Arabi Al-Jadeed-ը գրել է, որ «Անսարալլահ» շարժումը որդեգրել է «ակն ընդ ական» քաղաքականություն:

Pars Today-ի փոխանցմամբ՝ Al-Arabi Al-Jadeed-ը, «Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումներից մեկ ամիս անց, զսպման ռազմավարությունը ձախողվել է» վերնագրով հոդվածում, գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ին հրամայեց սկսել հարձակումները Եմենի վրա և ռմբակոծել երկրի հյուսիսում ու արևմուտքւոմ տեղակայված՝ «Անսարալլահ» շարժման կողմից վերահսկվող տարածքները։ Ու թեև ԱՄՆ-ը պնդում է, որ թիրախավորում է միայն «Անսարալլահին», սակայն հարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ կանայք ու երեխաների, ավերվել են բնակելի շենքեր, իսկ որոշ շրջանների էլեկտրամատակարարումը դադարեցվել է»։ 
Ամերիկացիները հայտարարում են, որ Եմենի վրա հարձակումները շարունակվելու են մինչև ցանկալի նպատակներին հասնելը։ The New York Times-ը ապրիլի 15-ին  գրել է, որ ԱՄՆ-ի հարձակումը Եմենի վրա կարող է տևել վեց ամիս և արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար, և որ Պենտագոնը ստիպված կլինի Կոնգրեսից ավելի շատ ֆինանսավորում խնդրել՝ հարձակումները շարունակելու համար։
Թերթը գրել է․ ««Անսարալլահը» որդեգրել է «ակն ընդ ական» քաղաքականություն։ Եթե ԱՄՆ-ն ուժեղացնի հարձակումները, նրանք կանեն նույնը»։
Վաշինգտոնի ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Դենտը մարտի վերջին հրապարակած զեկույցում գրել է. «Եմենի «Անսարալլահին» հնարավոր չէ ստիպել դադարեցնել  հարձակումները, քանի որ նրանք երկու տասնամյակ դիմադրել են արևմտյան ուժերին: Եթե  ԱՄՆ ճնշումը մեծանա, եմենցիները կհարձակվեն Սաուդյան Արաբիայի վրա և կօգտվեն Վաշինգտոնի ռազմավարական թուլությունից։ Այդ դեպքում Վաշինգտոնը պետք է ապացուցի, որ կարող է Սաուդյան Արաբիային աջակցել նույն չափով, որքանով աջակցում է Իսրայելին»:
Հղում անելով CNN-ին Al-Arabi Al-Jadeed-ը հաղորդում է, որ ըստ ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաների՝ այդ երկրի զինված ուժերի հարձակումները ոչնչացրել են որոշ դիրքեր, սակայն չեն ազդել «Անսարալլահի»՝ Կարմիր ծովում նավերի վրա հարձակվելու և ամերիկյան անօդաչու սարքերը խոցելու կարողության վրա: