Արդյո՞ք որոշ արաբական ռեժիմներ ձգտում են զինաթափել Դիմադրությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231588-Արդյո_ք_որոշ_արաբական_ռեժիմներ_ձգտում_են_զինաթափել_Դիմադրությանը
Արաբական որոշ երկրներ կարծես ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի և և պաղեստինյան Դիմադրության այլ խմբերի վրա՝ ընդունելու Սիոնիստական ռեժիմի կողմից առաջադրված՝ զինաթափման պայմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2025 10:44 Asia/Tehran
  • Արդյո՞ք որոշ արաբական ռեժիմներ ձգտում են զինաթափել Դիմադրությանը

Արաբական որոշ երկրներ կարծես ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի և և պաղեստինյան Դիմադրության այլ խմբերի վրա՝ ընդունելու Սիոնիստական ռեժիմի կողմից առաջադրված՝ զինաթափման պայմանը:

Սակայն ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հստակ հայտարարել են, որ Դիմադրության զինաթափման հարցը  քննարկման ենթակա չէ։ Այս ճնշումը գործադրվում է հրադադարի մասին իսրայելական ռեժիմի խաբուսիկ առաջարկի ստվերում, որը պահանջում է Գազայի Դիմադրության զինաթափումը։   
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմը Դիմադրության զինաթափման մասին իսրայելցի պաշտոնյաների մեկնաբանությունները համարում է այդ երկիրը թուլացնելու և տարածաշրջանը նորից գրավելու փորձ։ Նա հայտարարել է, որ ցանկացած ոք, ով ցանկանում է զինաթափել Դիմադրությունը, իրականում ծառայում է իսրայելական թշնամուն, և այդ ճնշումների հիմնական նպատակը Դիմադրության և ներքին շրջանակների միջև տարաձայնություն ստեղծելն է։
Լիբանանում Իրանի դեսպանը նույնպես այս պահանջն անվանել է «դավադրություն երկրների դեմ» և զգուշացրել տարածաշրջանի ժողովուրդներին՝ չընկնել թշնամիների ծուղակը: Մոջթաբա Ամանին ընդգծել է, որ դիմադրության կանխարգելիչ ուժի պահպանում ինքնիշխանության և անկախության պաշտպանության առաջին գիծն է և չպետք է վտանգի ենթարկվի:
Հաշվի առնելով հրադադարի համաձայնագրերը խախտելու և քաղաքական ու հումանիտար դրույթները չկատարելու Իսրայելի պատմությունը, պարզ է, որ Դիմադրությունը զինաթափելու   պահանջը միայն քող է խաղաղ բնակչության դեմ ագրեսիան շարունակելու համար: 
Դիմադրության վրա ճնշումը ոչ միայն սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, այլև երկարաժամկետ հեռանկարում հեշտացնում է Իսրայելի ռազմավարական նպատակները։