Կարմիր ծովում թունավոր նյութերի արտահոսք՝ Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո
-
Ամերիկյան կործանիչների հարձակումը Եմենի վրա
Pars Today- Եմենի մի նախարարություն զգուշացրել է Ռաս Իսա նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարձակումների վտանգավոր հետեւանքների մասին:
Եմենի գյուղատնտեսության նախարարությունը երեքշաբթի երեկոյան հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Հոդեյդա նահանգում գտնվող Ռաս Իսա նավահանգստի վրա ԱՄՆ-ի դաժան հարձակումների հետևանքով բնապահպանական վտանգների կապակցությամբ։
Ըստ Pars Today-ի, հայտարարության մեջ նշվում է.-Ռմբակոծության հետևանքով ավերվել են պահեստներ և նավթի ու թունավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել Կարմիր ծով: Սա կարող է հանգեցնել բնապահպանական աղետի:
Գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ նաև ընդգծվում է.-Ծովային օրգանիզմները վտանգի տակ են թունավոր արտահոսքից. Այս ծովային արարածները սննդի աղբյուր են հազարավոր եմենցի ընտանիքների համար:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի արտգործնախարարության աղբյուրներին, ասել էին.-Եմենի Ռաս Իսա նավահանգստում կայանած թուրքական լցանավը մեծ վնաս է կրել նավահանգստի վրա ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով։
Հարկ է նշել, որ Եմենի բժշկական աղբյուրները ուրբաթ (ապրիլի 18) հայտարարեցին.
-Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստի վրա ամերիկյան ռազմական ինքնաթիռների դաժան հարձակման հետևանքով նավահանգստի առնվազն 74 աշխատակիցներ ու բանավորներ նահատակվել են, ևս 171-ը վիրավորվել են։