Արդյո՞ք Հեզբոլլահը թուլացել է - Շեյխ Նաիմ Ղասեմի վերջին ելույթի վերլուծությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231604-Արդյո_ք_Հեզբոլլահը_թուլացել_է_Շեյխ_Նաիմ_Ղասեմի_վերջին_ելույթի_վերլուծությունը
Արաբ նշանավոր վերլուծաբան Աբդել Բարի Աթվանը մի հոդվածում ուսումնասիրել է լիբանանյան Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմի վերջին ելույթը: Այս ելույթը, որը համարվում է նահատակ Հասան Նասրոլլահից հետո ամենազգայուն հայտարարություններից մեկը, ընդգծել է դիմադրության զինաթափման ձախողումը և Իսրայելի հարձակումներին դիմակայելու պատրաստակամությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2025 17:44 Asia/Tehran
  • Արաբ նշանավոր վերլուծաբան Աբդել Բարի Աթվանը
    Արաբ նշանավոր վերլուծաբան Աբդել Բարի Աթվանը

Արաբ նշանավոր վերլուծաբան Աբդել Բարի Աթվանը մի հոդվածում ուսումնասիրել է լիբանանյան Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմի վերջին ելույթը: Այս ելույթը, որը համարվում է նահատակ Հասան Նասրոլլահից հետո ամենազգայուն հայտարարություններից մեկը, ընդգծել է դիմադրության զինաթափման ձախողումը և Իսրայելի հարձակումներին դիմակայելու պատրաստակամությունը:

Շեյխ Ղասեմը հայտարարել է, որ Հեզբոլլահի զենքը Լիբանանի ինքնիշխանության պաշտպանն է և օկուպացված տարածքների ազատգրման երաշխիքը և որ երբեք վայր չեն դրվի։

Վկայակոչելով Ղասեմի հայտարարությունները, Աթվանը նշել է որ Իսրայելը մտադիր է ընդլայնել իր օկուպացիան Լիբանանում՝ Գազայի և Հորդանան գետի պաղեստինցիներին այդ տարածքներում բնակեցնելով: Հեզբոլլահի առաջնորդը, քննադատելով Իսրայելի կողմից հրադադարի կրկնակի խախտումները (ավելի քան 2700 անգամ), հայտարարել է լիբանանյան դիմադրության պատերազմի դաշտ վերադառնալու հավանականության մասին։

Ըստ Հեզբոլլահի մոտ կանգնած աղբյուրին, շարժումը վերականգնել է իր ուժը Նասրոլլահի և բարձրաստիճան հրամանատարների նահատակությունից հետո՝ երիտասարդ ռազմական էլիտաների իշխանության գալով: Այս նոր կադրերն իրականացրել են «Մեծ կիրակի» գործողությունը, որի թիրախը եղել է Թել Ավիվը, Հայֆան և Աքքան՝ խափանելով Իսրայելի 8200 ստորաբաժանման հետախուզական բազան: Հարձակումը երեք միլիոն ավանաբնակիչներին ուղարկեց ապաստարաններ և ստիպեց Վաշինգտոնին բանակցել հրադադարի շուրջ:

Աթվանն ընդգծել է, որ Հեզբոլլահը հենված է Եմենի Անսարոլլահի ռազմական ինքնաբավության վրա և նրանց հետ համակարգված է աշխատում: Ղասեմի խոսքերը վկայում են այն մասին, որ Հեզբոլլահը պատրաստ է հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղությամբ, և որ ներկայիս զարգացումները լուրջ վտանգ կստեղծեն Իսրայելի համար։