The New York Times-ն անդրադարձել է Բանիասում ալավիների ջարդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231626-the_new_york_times_ն_անդրադարձել_է_Բանիասում_ալավիների_ջարդին
The New York Times-ը ցնցող տվյալնել է հրապարակել Սիրիայի Բանիաս քաղաքում ալավիների ջարդի մասին։ Ըստ այդմ՝ մարտին, երեք օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 1600 ալավի խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2025 07:07 Asia/Tehran
  • The New York Times-ն անդրադարձել է Բանիասում ալավիների ջարդին

The New York Times-ը ցնցող տվյալնել է հրապարակել Սիրիայի Բանիաս քաղաքում ալավիների ջարդի մասին։ Ըստ այդմ՝ մարտին, երեք օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 1600 ալավի խաղաղ բնակիչ:

Սա ամենասարսափելի հանցագործությունն է անցյալ դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո և իրականացվել է նոր կառավարության հետ կապված զինված խմբավորումների և ծայրահեղական ապստամբների կողմից:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լաթաքիայում և Տարտուսում նոր կառավարության դեմ Ասադի ոկղմցնակիցների հարձակումներից հետո, անվտանգության ուժերն ու զինված խմբավորումները   գրոհել են ալավիաբնակ շրջանների վրա ու սպանդի ենթարկել տեղի բնակիչներին։ Ականատեսները հայտնել են, որ զինված անձինք մահապատժի են ենթարկել ալավիներին   մարմինները թողնելով փողոցներում և իսկ որոշ զոհերի, նախքան սպանելը նվաստացրել են։ 
Human Rights Watch-ը հայտնել է, որ զոհվել է առնվազն 368 մարդ, այդ թվում՝ 13 երեխա։ Հազարավոր ալավիներ փախել են անտառներ կամ Լիբանան, մինչդեռ զինված խմբավորումները հսկիչ կետեր են ստեղծել՝ կանխելու նրանբց փախուստը և թալանել  են տներն ու խանութները:
 The New York Times-ը հաստատել է, որ կառավարական անվտանգության ուժերը նույնպես ներգրավված են եղել այս հանցագործությունների մեջ։ 
Սիրիայի նոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաան համարյա չի վերահսկում  ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գործողությունները: Այս կոտորածը վկայում է Սիրիայում խաղաղության փխրուն վիճակի և աղանդավորական բռնությունը զսպելու նոր կառավարության անկարողության մասին»։ Իսկ դա մռայլ ապագա է նախատեսում կրոնական փոքրամասնությունների համար: