Արդյո՞ք Ալ-Ջուլանիի այցը Իրաք կհանգեցնի նրա ձերբակալության
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231668-Արդյո_ք_Ալ_Ջուլանիի_այցը_Իրաք_կհանգեցնի_նրա_ձերբակալության
Իրաքի «Ասաիբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղար Ղեյս ալ-Խազալին հայտարարել է, որ Սիրիայի նոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի (ալ-Ջուլանիի) ներկայությունն Իրաքում կարող է հանգեցնել իրաքյան դատարանների կողմից նրա նկատմամբ արձակված ձերբակալության հրամանի կատարմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 22, 2025 16:19 Asia/Tehran
  • Արդյո՞ք Ալ-Ջուլանիի այցը Իրաք կհանգեցնի նրա ձերբակալության

Իրաքի «Ասաիբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղար Ղեյս ալ-Խազալին հայտարարել է, որ Սիրիայի նոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի (ալ-Ջուլանիի) ներկայությունն Իրաքում կարող է հանգեցնել իրաքյան դատարանների կողմից նրա նկատմամբ արձակված ձերբակալության հրամանի կատարմանը:

Ալ-Շարաան, որը մահապատժի է դատապարտվել «Ալ-Քաիդա», «ԻԼԻՊ» և «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու և «Թահրիր ալ-Շամ ճակատ»-ի հիմնադրման մեղադրանքով, վերջերս Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի կողմից հրավիրվել է մասնակցելու Բաղդադում կայանալիք Արաբական լիգայի գագաթնաժողովին: Այս հրավերը բազմաթիվ բացասական արձագանքներ է առաջացրել իրաքյան խմբավորումերի և մարդկանց շրջանում։

Ալ-Խազալին ընդգծել է, որ թեև իրաքա-սիրիական հարաբերությունները անհրաժեշտ են և ընդհանուր շահեր են պարունակում, սակայն Ալ-Ջուլանիի ներկայությունն Իրաքում այս փուլում համարվում է «վաղաժամ»։ Նա ընդգծել է դատական ​​իշխանության որոշումներին հավատարմությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքի հարգումը և կոչ է արել զգուշավոր մոտեցում ցուցաբերել, որպեսզի թե՛ պահպանվի Իրաքի ազգային ինքնիշխանությունը և թե՛ հարգվեն երկրի իրավական կառույցները։ 

Այս հարցն արծարծվում է այն դեպքում, երբ Բաղդադի և Դամասկոսի հարաբերություններն Ալ-Սուդանիի և Ալ-Շարաայի հանդիպումից հետո և Կատարի միջնորդությամբ նոր փուլ են մտել: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ անվտանգության կարևորության, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և տնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ։ Քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանային անվտանգության ամրապնդումը, ապրանքների և մարդկանց փոխադրման դյուրացումը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների խրախուսումը։