Սիոնիստ ռազմական վերլուծաբան. Մեր բանակն անօգնական է, ամենուր թունելներ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i231716-Սիոնիստ_ռազմական_վերլուծաբան._Մեր_բանակն_անօգնական_է_ամենուր_թունելներ_են
Իսրայելցի ռազմական վերլուծաբան Ավի Աշքենազին անդրադարձել է Գազայում Դիմադրության թունելները հայտնաբերելու գործում իսրայելական բանակի առջև ծառացած բարդ մարտահրավերներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2025 17:32 Asia/Tehran
  • Սիոնիստ ռազմական վերլուծաբան. Մեր բանակն անօգնական է, ամենուր թունելներ են

Իսրայելցի ռազմական վերլուծաբան Ավի Աշքենազին անդրադարձել է Գազայում Դիմադրության թունելները հայտնաբերելու գործում իսրայելական բանակի առջև ծառացած բարդ մարտահրավերներին։

Նա այդ գործողությունները նմանեցրել է «գդալով ծովը դատարկելու փորձի»: Փորձագետն ասել է. «Գազայում տասնյակ հազարավոր թունելներ չեն հայտնաբերվել, և որ ուղղությամբ էլ որ քայլեք, այնտեղ թունելներ կան»:
Աշքենազին նշել է, որ ՀԱՄԱՍ-ը պահպանել է իր մարտունակությունը՝ չնայած զանգվածային հարձակումներին, և հարյուրավոր գրոհայինների թունելներով տեղափոխել է առանցքային շրջաններ։ 
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները դուրս են գալիս թունելներից, կրակ բացում և նորից թաքնվում, ինչը պահանջում է իսրայելական ուժերի մշտական զգոնություն, բայց հարց է՝ կարո՞ղ են այդ ուժերը միշտ արթուն և պատրաստ լինել։
Վերլուծաբանն անդրադարձել է նաև իսրայելական բանակի ուժերի և խնդիրների վերլուծությանը` ասելով. «Ավելի շատ ուժերի մուտքը մարտի դաշտ վտանգավոր է, քանի որ, բացի պաղեստինցի մարտիկների հարձակումների ավելացումից, վտանգված է նաև բանտարկյալների կյանքը»:
Իսրայելի բանակի ռադիոն հայտնել է, որ Ռաֆահի շրջանում  կա միայն մեկ պահեստային բրիգադ, որի ուժերի միայն 60%-ն է հերթապահում։ 
Իսրայելական «Կան» ցանցը հաղորդել է, որ ռեժիմի բանակը կադրերի սղության խնդիր ունի, ինչն արդարացնում է լայնածավալ ռազմական գործողությունների ձգձգումը։