Գազայի պատերազմի ընթացքում սպանվել է 211 լրագրող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i232094-Գազայի_պատերազմի_ընթացքում_սպանվել_է_211_լրագրող
Օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն ուրբաթ օրը զգուշացրել է Պաղեստինում լրագրողների սպանությունների թվի աճի կապակցությամբ, հայտարարելով, որ Գազայի պատերազմի ընթացքում սպանվել է 211 լրագրող։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2025 06:14 Asia/Tehran
  • Գազայի պատերազմի ընթացքում սպանվել է 211 լրագրող

Օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն ուրբաթ օրը զգուշացրել է Պաղեստինում լրագրողների սպանությունների թվի աճի կապակցությամբ, հայտարարելով, որ Գազայի պատերազմի ընթացքում սպանվել է 211 լրագրող։

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայում Իսրայելի  հարձակումների ընթացքում սպանվել է առնվազն 211 լրագրող, այդ թվում՝ 28 կին։
Pars Today-ի փոխանցմամբ՝  ըստ այս հայտարարության՝ կան լուրջ նշաններ, որ իսրայելական բանակը միտումնավոր թիրախավորում է լրագրողներին։ Եթե այդ պնդումն  ապացուցվի, այն կարող է համարվել ռազմական հանցագործություն։
Որոշ կալանավորված լրագրողներ  խոսել են հարցաքննության ընթացքում իրենց նկատմամբ կրած խոշտանգումների, սեռական ոտնձգությունների և նվաստացումների մասին։
Դատապարտելով Իսրայելի կողմից արտասահմանցի լրագրողների մուտքը Գազա խոչընդոտելը, կազմակերպությունը հայտարարել է որ տարածաշրջանում մնացած պաղեստինցի լրագրողները  պատերազմի զոհեր են։ Կազմակերպությունը նաև զգուշացրել է Արևմտյան ափին և Երուսաղեմի արևելյան հատվածում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին։
Դատապարտելով այս գործողությունները, ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել լրագրողների սպանությունները, ձերբակալությունները և ահաբեկումները, նշելով, որ այդ գործողությունների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային հաստատությունների և երրորդ կողմի կառավարությունների առջև։
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Իսրայելի ռեժիմի կողմից Ղազայի վրա հարձակումների ժամանակ նահատակվել է ավելի քան 52 հազար 400 պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը արձակեց ռեժիմի վարչապետի և պատերազմի նախարարի ձերբակալության օրդեր՝ Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։