Եմենը խոցել է ամերիկյան երկրորդ F-18 ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i232096-Եմենը_խոցել_է_ամերիկյան_երկրորդ_f_18_ինքնաթիռը
Եմենի զինված ուժերը խոցել են ամերիկյան երկրորդ F-18 ինքնաթիռը։ Աշխարհը զարմացած է, իսկ Վաշինգտոնը՝ սարսափած, և ընդունում է Եմենի դեմ ռազմատեխնոլոգիական պարտությունը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 03, 2025 06:41 Asia/Tehran
  • Եմենը խոցել է ամերիկյան երկրորդ F-18 ինքնաթիռը

Եմենի զինված ուժերը խոցել են ամերիկյան երկրորդ F-18 ինքնաթիռը։ Աշխարհը զարմացած է, իսկ Վաշինգտոնը՝ սարսափած, և ընդունում է Եմենի դեմ ռազմատեխնոլոգիական պարտությունը։

6 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, Եմենը Կարմիր ծովում խոցել է ամերիկյան թվով երկրորդ F/A-18 Super Hornet կործանիչը, ինչը վկայում է մարտադաշտում իրավիճակի լուրջ փոփոխպության մասին։

Pars Today-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով օդանավի խոցվելուն, Վաշինգտոնտ սկզբում պաշտոնապես հայտարարեց, թե դա տեղի է ունեցել  «ներքին սխալի» կամ «պատահական վթարի» հետևանքով։ Սակայն այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս ԱՄՆ զինված ուժերի և լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության միջև առկա հակասությունները։

 Վերլուծաբաններն ու սոցիալական ցանցերի օգտատերերը, մեջբերելով  ֆիզիկայի օրենքներին և դաշտային ապացույցները, մերժել են ԱՄՆ պնդումը և նշել, որ ինքնաթիռի վթարը Եմենի ուժերի ուղղակի հարձակման արդյունք է եղել։ Բայց ինչո՞ւ է Վաշինգտոնը վախենում ընդունել այս փաստը։ Պատասխանը կայանում է Եմենի Դիմադրության կողմից պատերազմի մոդելի փոփոխության մեջ։

 

1. Եմենի Դիմադրություն. ասիմետրիկ պատերազմից մինչև հակամարտության կանոնների փոփոխություն

Եմենն «Անսարալլահի» գլխավորությամբ մարտահրավեր է նետել մարտի ավանդական կանոններին՝ չնայած տնտեսական շրջափակմանը, առաջադեմ սարքավորումների բացակայությանը և տասնամյակներ տևած պատերազմին։ Օգտագործելով ցածր արժեքունեցող և նորարարական մարտավարություններ, ինչպիսիք են ԱԹՍ-ները, բալիստիկ հրթիռները և անակնկալ գործողությունները, Եմենը լուրջ  հաջողությունների է հասել ոչ միայն Սաուդյան Արաբիա-Էմիրաթներ կոալիցիայի, այլև Կարմիր ծովում ԱՄՆ ռազմածովային և օդային ուժերի դեմ։

- Կարմիր ծովի նոր աշխարհաքաղաքական քարտեզը. Թիրախավորելով  Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ կապված առևտրային և ռազմական նավերը, եմենցիները փաստացի մարտահրավեր են նետել այս երկու բռնակալ ռեժիմների համար աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկի վերահսկողությանը։ Եմենի գործողությունները մեծ ծախսեր են պարտադրել Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին և ցույց են տվել, որ նույնիսկ Եմենի Դիմադրության խումբը կարող է ծնկի բերել Միացյալ Նահանգների նման գերտերությանը։

- Տեխնոլոգիան ընդդեմ ստեղծագործականության. Մինչ Միացյալ Նահանգները տարեկան միլիարդավոր դոլարներ է ծախսում F-18-ի նման առաջադեմ կործանիչների վրա, եմենցիները կարողացել են ստեղծել արդյունավետ պաշտպանական և հարձակողական համակարգեր՝ օգտագործելով Իրանում արտադրված կամ հակադարձ ինժիներության միջոցով մշակված հրթիռներ։ Ամերիկյան երկրորդ  F-18-ի խոցումը վկայում է, որ առաջադեմ տեխնոլոգիաները խոցելի են ոչ ավանդական մարտավարությունների նկատմամբ։

 

2. Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ​​վախենում ընդունել պարտությունը

Ա․ Ռազմական հեղինակության անկման վտանգ. Եթե ԱՄՆ-ն խոստովանի, որ Եմենի ուժերը խոցել են 60 միլիոն դոլար արժողությամբ կործանիչ, դա անուղղելի հարված կլինի այդ երկրի զինված ուժերի անպարտելիության միֆին։ Դա ոչ միայն կխաթարի ամերիկացի զինվորների մարտական ​​ոգին, այլև կարող է ոգեշնչել տարածաշրջանի Դիմադրության մյուս խմբերին։

Բ․ ԶԼՄ-ների հեղինակություն. Ամերիկյան լրատվամիջոցները մշտապես ընդգծել են ԱՄՆ զինված ուժերի «տեխնոլոգիական գերազանցությունը» և «գործառնական հմտությունը»։ իսկ Դիմադրության խմբին դիմակայելու հարցում անկարողության բացահայտումը մարտահրավեր կլինի արևմտյան լրատվամիջոցների համար և լուրջ հարցեր կառաջացնի ռազմական լրատվության թափանցիկության մասին։

Գ․ Դիմադրության հզորանալու վերաբերյալ մտահոգություններ. Ընդունելով, որ Եմենը խոցել է F-18-ը, ԱՄՆ-ն գործնականում կընդունի, որ «Անսարալլահը» փոխել է պատերազմի կանոնները։ Դա կարող է Դիմադրության մյուս խմբերին խրախուսել ընդօրինակել եմենական մոդելը և բարձրացնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ծախսերը։

 

3. Ռազմական վերլուծություն. Ինչո՞ւ է Եմենում ԱՄՆ ռազմավարությունը ձախողվել

Ա․ Չափազանց մեծ կախվածություն օդուժից. Տարիներ շարունակ Վաշինգտոնը փորձել է ավիհարվածների միջոցով զսպել «Անսարալլահին»։ Սակայն 10-ամյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ այս մեթոդը ոչ միայն անարդյունավետ է, այլև ամրապնդել է Եմենի դիմադրության ոգին։

Բ) Դաշտային իրողությունների անտեսում. ԱՄՆ զինված ուժերը և նրա դաշնակիցները համարում են, որ Եմենի միջոցով պարզապես «միջնորդավորված պատերազմ» են վարում Իրանի հետ, մինչդեռ «Անսարալլահն» արմատավորված է Եմենի սոցիալական և կրոնական կառուցվածքում և ունի մեծ ժողովրդական աջակցություն։

Գ․ խոշոր ծախսերը. Ընդամենը երեք շաբաթում, ԱՄՆ-ն Եմենում ռազմական գործողությունների համար ծախսել է 1 միլիարդ դոլար,  առանց որևէ շոշափելի արդյունքի։ Դա այն դեպքում, երբ եմենցիները թշնամու ենթակառուցվածքներին մեծ վնաս են հասցնում շատ ցածր ծախսերով։ 

 

4․ Ռազմավարական հետևանքներ. Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության փոփոխություն

- Դիմադրության առանցքի ամրապնդում. Եմենի հաջողությունները ոչ միայն ամրապնդում են Իրանի դիրքերը, այլև օրինակ են դառնում այնպիսի խմբավորումների համար, ինչպիսիք են Լիբանանի «Հեզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը։

- Ամերիկյան գերիշխանության թուլացում. Եմենի Դիմադրությանը դիմակայելու Վաշինգտոնի անկարողությունը բացահայտեց հզորության մասին պնդումների և  իրականության միջև եղած անջրպետը։

 

5. Եզրակացություն. Հետամերիկյան աշխարհը և Դիմադրության նոր մոդելի ծնունդը

Ամերիկյան երկրորդ F-18-ի խոցումը խորհրդանշում է ասիմետրիկ պատերազմի նոր դարաշրջանի ավարտը։  Եմենի Դիմադրությունն ապացուցել է, որ ստեղծագործականության և ճկունության շնորհիվ գերտերություններին կարելի է ստիպել նահանջել։ Այս իրականությունը շարունակաբար ժխտելով՝ ԱՄՆ-ն ​​ոչ միայն կկորցնի իր դիրքերը, այլև ականատես կլինի պատերազմի կանոնների վերաշարադրմանը այն գործող անձանց կողմից, որոնք մի ժամանակ համարվում էին «թույլ»։

 

Եզրակացություն․  Ինչպես նշել է սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը. «F-18-ի կործանումը օդանավի անկման պատկեր չէր, այլ փուչ գերտերության հեղինակության անկման»։ Հարցն այժմ հետևյալն է՝ արդյոք Վաշինգտոնը կունենա՞ համարձակություն ընդունելու այս իրականությունը։