Իսրայելը փորձում է Արևմտյան ափը վերածել մեկ այլ Գազայի
«Ֆայնենշլ Թայմս» թերթի հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելի ռեժիմը ընդլայնել է իր ռազմական հարձակումները Հորդանան գետի Արևմտյան ափի վրա՝ կիրառելով Գազայի նման մարտավարություն։ Հոդվածում նշվում է, որ Իսրայելը վերջին 18 ամիսների ընթացքում այդ տարածաշրջանում օգտագործել է անօդաչու թռչող սարքեր ու տանկեր՝ իրականացնելով լայնածավալ գործողություններ, որոնք նախկինում հիմնականում օգտագործվել են Գազայի դեմ։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Արևմտյան ափին նահատակվել է ավելի քան 900 պաղեստինցի, ինչը 2023 և 2024 թվականները դարձնում է այս տարածաշրջանի բնակիչների համար ամենամահացու ժամանակահատվածները։ Մարդկային զոհերից բացի, այս հարձակումների հետևանքով առաջացել են լայնածավալ ավերածություններ ենթակառուցվածքներում, տեղահանվել են հազարավոր մարդիկ և լրջորեն սահմանափակվել է 3.3 միլիոն պաղեստինցիների կյանքը։
Պաղեստինյան հարցերով վերլուծաբան Իբրահիմ Դելալշեհը կարծում է, որ Նեթանյահուի կաբինետի ծայրահեղական նախարարները, ինչպիսիք են Սմոտրիչը և Բեն-Գվիրը, դերակատարում ունեն այս բռնության սրման գործում։ Իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես Արևմտյան ափին Իսրայելի գործողությունները համարել են միջազգային իրավունքի խախտում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը ընդգծել է, որ ոչ մարտական գոտում իրականացվող այս գործողությունները խախտում են հումանիտար օրենքները։
Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Արևմտյան ափը արագորեն վերածվում է Գազայի նման մի վայրի, որտեղ ռազմական բռնությունն ու խիստ սահմանափակումները պաղեստինցիների կյանքում դարձել են սովորական վիճակ։