Իսրայելի օդային շրջափակումից մինչև տրանսպորտի նախարարության կողմից ընկերություններին համոզելու անարդյունք ջանքեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i232262-Իսրայելի_օդային_շրջափակումից_մինչև_տրանսպորտի_նախարարության_կողմից_ընկերություններին_համոզելու_անարդյունք_ջանքեր
Եմենի կողմից Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները և Իսրայելի կողմից օդային շրջափակման մասին հայտարարությունը ռեժիմի ավիացիոն արդյունաբերությունը կանգնեցրել են աննախադեպ ճգնաժամի առաջ։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 07, 2025 13:08 Asia/Tehran
  • Իսրայելի օդային շրջափակումից մինչև տրանսպորտի նախարարության կողմից ընկերություններին համոզելու անարդյունք ջանքեր

Եմենի կողմից Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները և Իսրայելի կողմից օդային շրջափակման մասին հայտարարությունը ռեժիմի ավիացիոն արդյունաբերությունը կանգնեցրել են աննախադեպ ճգնաժամի առաջ։

Բեն Գուրիոն օդանավակայանի վրա Եմենի հարձամկումներից հետո, օդանավակայանի չվերթները երկկողմանի կերպով չեղարկվել են 

«Մաարիվ» թերթի փոխանցմամբ՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա Եմենի հրթիռային հարձակումից հետո դեպի Իսրայել միջազգային չվերթները չեղարկվել են։  
Calcalist թերթը գրել է, որ երկուշաբթի օրը 27 միջազգային ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իսրայել չվերթները, և այդ օրը ավելի քան 70 չվերթներ չեն իրականացվել։

Եմենը հայտարարել է, որ հաջորդ քայլն օդային շրջափակումն է

Բեն Գուրիոնի վրա հարձակումից հետո Եմենի ուժերը հայտարարել են  Իսրայելի լիակատար օդային շրջափակում իրականացնելու նպատակի մասին։ «Մաարիվը» գրում է, որ սա  աննախադեպ  և շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պատերազմում։

Եվրոպայից մինչև ԱՄՆ, չվերթների դադարեցում 

Մեծ թվով խոշոր ավիաընկերություններ, այդ թվում՝ Air France-ը, Lufthansa-ն և Wizz Air-ը, չեղարկել կամ հետաձգել են դեպի Իսրայել չվերթները։ British Airways-ը նույնպես դադարեցրել է դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները։

Իսրայելի տրանսպորտի նախարարությանը չի հաջողվել արտասահմանյան ընկերություններին համոզել փոխել որոշումը 

Իսրայելի տրանսպորտի նախարարության տնօրեն Մոշե Բեն-Զաքենը խոստովանել է, որ նախարարության և Արտաքին գործերի նախարարության ջանքերը՝ համոզելու օտարերկրյա ընկերություններին չչեղարկել չրվերթները, որևէ արդյունք չեն տվել։

Անկայուն շուկա և նախազգուշացում տեղական ընկերություններին

 Չվերթների չեղարկմանը զուգահեռ,  Իսրայելի տրանսպորտի նախարարությունը զգուշացրել է տեղական ընկերություններին զերծ մնալ տոմսերի գների բարձրացումից, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կսահմանվեն պարտադիր գնային սահմանափակումներ։

Ճգնաժամի սրում․ 2023 թվականի սցենարը կրկնվո՞ւմ է

 Իսրայելական լրատվամիջոցները զգուշացրել են, որ եթե Եմենի հարձակումները շարունակվեն, կկրկնվի 2023 թվականի աղետը։ Այդ ժամանակ անվտանգության սպառնալիքները ամիսներով կաթվածահար արեցին Իսրայելի ավիացիոն արդյունաբերությունը։