Օկուպացված տարածքներում կրկին հրդեհ է բռնկվել
Օկուպացված տարածքներում կրկին հրդեհ է բռնկվել։ Այս անգամ այրվում են Աշդոդ քաղաքի մոտակա անտառները։
ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքի մոտակա անտառներում խոշոր հրդեհ է բռնկվել։
0404 կայքը գրում է, որ առնվազն 10 հրշեջ ջոկատ և 4 հատուկ հրշեջ ինքնաթիռ փորձում են զսպել Աշդոդ քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում այսօր սկսված ուժեղ հրդեհը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աշդոդի նավահանգիստը գտնվում է օկուպացված պաղեստինյան տարածքների հարավում՝ Միջերկրական ծովի ափին։ Քանի որ կրակն արագ տարածվում է և սպառնում բնակելի տներին, տեղական իշխանությունները հրամայել են տարհանել Կաֆար Աֆիո տարածքում գտնվող առաջին գծի տները։ Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Օրերս գրավյալ տարածքների այլ հատվածներում, մասնավորապես՝ բռնագրավված Երուսաղեմի շրջակայքում և Տիբերիայի ափամերձ շրջանում նույնպես հրդեհներ էին բռնկվել։